Հայաստանում բնակչությունն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 10 հազար մարդով
Հայաստանի բնակչության թիվը, 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, կազմել է 2 մլն 969 հազար 800 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը եղել է 2 մլն 979 հազար 900 մարդ: Ծնելիության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 16 հազար 189 երեխա, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնվել է 17 հազար 170 երեխա: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում բնակչությունը, 2018թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշներով, նվազել է 10 հազար մարդով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տվյալները լրագրողներին ներկայացրեցին ՄԱԿ-իբնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող ԱննաՀովհաննիսյանը՝ ամփոփելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Աշխարհի բնակչություն» ամենամյա զեկույցը:
Այն այս տարի վերնագրվել էր «Ընտրության ուժը. վերարտադրողական իրավունքները եւ ժողովրդագրական անցումը» խորագրով, թեման է՝ ժողովրդագրական փոփոխությունները, բնակչության աճի տատանումները, ծնելիության միտումները:
Ծովինար Հարությունյանն ասաց, որ այսօր երկրներն, ըստ ծնելիության գործակցի, դասակարգվում են 4 խմբի: Հարեւան երկրների համեմատությամբ Հայաստանում ծնելիության մակարդակը շատ ավելի ցածր է, կազմում է՝ 1,6 տոկոս: Թուրքիայում, Ադրբեջանում 2,05 է, Իրանում եւ Վրաստանում մոտ 2 տոկոս է: Աշխարհում ամենաբարձր ծնելիության գործակից ունեցող երկիրը Նիգերն է՝ 6.6 գործակից, եւ ամենացածր տոկոսն արձանագրվել է Չինաստանի նահանգներից մեկում՝ 1.1 գործակից:
Հայաստանում ամենաբարձր ծնելիությունը, ըստ Աննա Հովհաննիսյանի, գրանցվել է 1990-ական թվականներին, երբ մոտ 80.000 ծնունդ է գրանցվել. «Այդժամանակվանիցհետո Հայաստանըհետչիմնումհամաշխարհայինցուցանիշներից,եւծնելիությունըգնալովնվազում է: Մերցուցանիշնամենացածրնէ՝հարեւաներկրներիհամեմատությամբ: 2018 թվականի առաջինեռամսյակում 1000 երեխաավելիքիչէծնվել, համեմատած 2017թ.-իհետ: Սակայն, մենքփոքր-ինչտարբերվումենքտարածաշրջանայինայլերկրներից՝մահացության գործակցով։ԱրևելյանԵվրոպայիեւԱնդրկովկասիերկրներումմահացածներիթվաքանակն ավելիմեծէ, քանծնվածներինը։Հայաստանումայստարիմոտ 1500 դեպքովմահացության ցուցանիշը նվազելէ: Եթեանցածտարինույնժամանակաշրջանում 14 հազար 500 էր, ապաայստարիայդթիվը 13 հազարէ: Սաավելի փոքրէ, քանծնվածներիթիվը: Ժողովրդագրական տեսանկյունիցսանշանակումէ, որմենքդեռեւսունենքբնականհավելաճ»:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ բնակչության թվաքանակի 10 հազարով նվազումը արտագաղթի բացասական մնացորդի հետևանքն է։ Հայաստանում մտահոգիչ է նաեւ ամուսնությունների թվի նվազումը, ամուսնալուծությունների աճն ու գործազրկության բարձր մակարդակը, որոնց կարգավորման համար ակնկալվում է պետության հետեւողական եւ լուրջ միջամտություն, պետական քաղաքականություն։
Խոսելով բնակչության ծերացման ցուցանիշների մասին՝ նա ասաց, որ Բելառուսում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում տղամարդիկ տասը տարով ավելի շուտ են մահանում կանանցից: Հայաստանում այս տարբերությունը կազմում է յոթ տարի: «Նմանցուցանիշները բերումենբնակչությանծերացմանը: Այստարվաուսումնասիրություններըցույցենտվել, որմեր երկրում, տարեցները՝ 63 տարեկանեւդրանիցավելիբարձր,կազմումենընդհանուր բնակչության 13 տոկոսը։Հայաստանըհամարվումէծերացողերկիր: ԸստՄԱԿ-իմիջազգային սանդղակի, եթեբնակչությանծերացմանգործակիցը 7 տոկոսիցավելիէ, բնակչությունը համարվումէծերացող»,-մանրամասնեց Հովհաննիսյանը՝ միաժամանակ ներկայացնելով ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2050 թվականի տարեցների թիվը: Նա նշեց, որ ունենք բավականին մտահոգիչ պատկեր: Այն կազմելու է մոտ 22 տոկոս, ինչը համարվում է լուրջ սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական մարտահրավեր։ «Սավկայումէայնմասին, որՀայաստանի կառավարություննօրառաջպետքէքայլերձեռնարկի, որպեսզիկարողանանքպատրաստլինելեւդիմակայելայդիրավիճակին»,-ասաց Հովհաննիսյանը։
Ամփոփելով ասուլիսը՝ բանախոսները նկատեցին, որ ավելի քիչ բնակչություն ունենալու պատճառով թուլանում են երկրի քաղաքական, տնտեսական եւ ռազմական կարողությունները: Ի տարբերություն հարեւան երկրների՝ Հայաստանն այսօր ավելի խոցելի իրավիճակում է գտնվում:
Հայաստանում բնակչությունն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 10 հազար մարդով
Հայաստանի բնակչության թիվը, 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, կազմել է 2 մլն 969 հազար 800 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը եղել է 2 մլն 979 հազար 900 մարդ: Ծնելիության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 16 հազար 189 երեխա, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնվել է 17 հազար 170 երեխա: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում բնակչությունը, 2018թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշներով, նվազել է 10 հազար մարդով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տվյալները լրագրողներին ներկայացրեցին ՄԱԿ-իբնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը՝ ամփոփելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Աշխարհի բնակչություն» ամենամյա զեկույցը:
Այն այս տարի վերնագրվել էր «Ընտրության ուժը. վերարտադրողական իրավունքները եւ ժողովրդագրական անցումը» խորագրով, թեման է՝ ժողովրդագրական փոփոխությունները, բնակչության աճի տատանումները, ծնելիության միտումները:
Ծովինար Հարությունյանն ասաց, որ այսօր երկրներն, ըստ ծնելիության գործակցի, դասակարգվում են 4 խմբի: Հարեւան երկրների համեմատությամբ Հայաստանում ծնելիության մակարդակը շատ ավելի ցածր է, կազմում է՝ 1,6 տոկոս: Թուրքիայում, Ադրբեջանում 2,05 է, Իրանում եւ Վրաստանում մոտ 2 տոկոս է: Աշխարհում ամենաբարձր ծնելիության գործակից ունեցող երկիրը Նիգերն է՝ 6.6 գործակից, եւ ամենացածր տոկոսն արձանագրվել է Չինաստանի նահանգներից մեկում՝ 1.1 գործակից:
Հայաստանում ամենաբարձր ծնելիությունը, ըստ Աննա Հովհաննիսյանի, գրանցվել է 1990-ական թվականներին, երբ մոտ 80.000 ծնունդ է գրանցվել. «Այդ ժամանակվանից հետո Հայաստանը հետ չի մնում համաշխարհային ցուցանիշներից, եւ ծնելիությունը գնալով նվազում է: Մեր ցուցանիշն ամենացածրն է՝ հարեւան երկրների համեմատությամբ: 2018 թվականի առաջին եռամսյակում 1000 երեխա ավելի քիչ է ծնվել, համեմատած 2017թ.-ի հետ: Սակայն, մենք փոքր-ինչ տարբերվում ենք տարածաշրջանային այլ երկրներից՝ մահացության գործակցով։ Արևելյան Եվրոպայի եւ Անդրկովկասի երկրներում մահացածների թվաքանակն ավելի մեծ է, քան ծնվածներինը։ Հայաստանում այս տարի մոտ 1500 դեպքով մահացության ցուցանիշը նվազել է: Եթե անցած տարի նույն ժամանակաշրջանում 14 հազար 500 էր, ապա այստարի այդ թիվը 13 հազար է: Սա ավելի փոքր է, քան ծնվածների թիվը: Ժողովրդագրական տեսանկյունից սա նշանակում է, որ մենք դեռեւս ունենք բնական հավելաճ»:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ բնակչության թվաքանակի 10 հազարով նվազումը արտագաղթի բացասական մնացորդի հետևանքն է։ Հայաստանում մտահոգիչ է նաեւ ամուսնությունների թվի նվազումը, ամուսնալուծությունների աճն ու գործազրկության բարձր մակարդակը, որոնց կարգավորման համար ակնկալվում է պետության հետեւողական եւ լուրջ միջամտություն, պետական քաղաքականություն։
Խոսելով բնակչության ծերացման ցուցանիշների մասին՝ նա ասաց, որ Բելառուսում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում տղամարդիկ տասը տարով ավելի շուտ են մահանում կանանցից: Հայաստանում այս տարբերությունը կազմում է յոթ տարի: «Նման ցուցանիշները բերում են բնակչության ծերացմանը: Այս տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր երկրում, տարեցները՝ 63 տարեկան եւ դրանից ավելի բարձր, կազմում են ընդհանուր բնակչության 13 տոկոսը։ Հայաստանը համարվում է ծերացող երկիր: Ըստ ՄԱԿ-ի միջազգային սանդղակի, եթե բնակչության ծերացման գործակիցը 7 տոկոսից ավելի է, բնակչությունը համարվում է ծերացող»,-մանրամասնեց Հովհաննիսյանը՝ միաժամանակ ներկայացնելով ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2050 թվականի տարեցների թիվը: Նա նշեց, որ ունենք բավականին մտահոգիչ պատկեր: Այն կազմելու է մոտ 22 տոկոս, ինչը համարվում է լուրջ սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական մարտահրավեր։ «Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունն օր առաջ պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանանք պատրաստ լինելեւ դիմակայել այդ իրավիճակին»,-ասաց Հովհաննիսյանը։