«ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու առաջարկին պետք է պրագմատիկ մոտենալ»
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելու առաջարկին պետք է պրագմատիկ մոտենալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
«Ինձ թվում է, սա այն հարցերից է, որոնց պետք է պրագմատիկ վերաբերվել: Հայաստանում կանցկացվի այսօր, վաղը մեկ այլ տեղում…հարցը վերաբերում է զուտ պրագմատիկ մոտեցմանը: Մենք աշխատում ենք, որևէ խնդիր չեմ տեսնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբ Մնացականյանը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը տեղեկացել էր, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա:
***
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու հարցով քննարկումները շարունակվում են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
«Շարունակվում են քննարկումներն այն առումով, որ մեզ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն համատեքստում, որովհետև նման իրավիճակներ կարող են ի հայտ գալ հետագայում, կազմակերպության կանոնակարգերը պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների: Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի մեր ներքաղաքական հարցերը չազդեն ՀԱՊԿ-ի վրա: ՀԱՊԿ հեղինակությունը Հայաստանի համար այնքան կարևոր է, որքան կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկրի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու համար: