Լրահոս

19.10.2018 12:30


Ոստիկանության գնդապետի 22-ամյա տղան NIVA-ով բախվել է Opel-ին․ կան վիրավորներ

Ոստիկանության գնդապետի 22-ամյա տղան NIVA-ով բախվել է Opel-ին․ կան վիրավորներ

Երեկ, հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 43 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա Վարդան Սահակյանի վարած Opel մակնիշի 35 FT 907 համարանիշի և Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գրանցված, Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակվող 22-ամյա Աշոտ Շահնազարյանի վարած VAZ 2121 մակնիշի 35 VG 552 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Շահնազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 24-ամյա Արման Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ NIVA-ի վարորդ Ա․ Շահնազարյանը Երևանում հայտնի է որպես մեծ արագությամբ ավտո վարելու սիրահար։

Նրա հայրը ամիսներ առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը