Հոկտեմբերի 18-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ Քաջազնունու փողոցի 8 շենքի թիվ 1/1 հասցեում գործող դեղատանը իր քրոջ` 1976 թ. ծնված Արմինե Ե.-ի բջջային հեռախոսը գողացել են:
Մեկնած օպերատիվ խմբին Արմինե Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, անհայտ անձը օգտվելով իր անուշադրությունից, գողացել է դեղատան դրամարկղի մոտ դրված «Սամսունգ Ջ-5» տեսակի բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Վարուժան Հ.-ն, որը նույն օրը, ժամը 19.10-ին, Քաջազնունու փողոցի թիվ 9 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Գողացել էր դեղատան դրամարկղի մոտ դրված հեռախոսը