Աշխարհ

20.10.2018 13:16


Վրաստանում 10 կայան տեխզննման կտրոն է տրամադրել անսարք մեքենաներին

Վրաստանում 10 կայան տեխզննման կտրոն է տրամադրել անսարք մեքենաներին

Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը տրանսպորտային միջոցների տեխզննման արդյունքների կեղծման փաստեր է հայտնաբերել։ Այս մասին interpressnews-ին տեղեկացրել են քննչական ծառայությունից:

Ծառայության աշխատակիցները հետաքննություն են իրականացրել երկրի տարբեր շրջաններում գործող տեխզննման կայանների կողմից տեխնիկապես անսարք տրանսպորտային միջոցներին տեխզննման կտրոն (փաստաթուղթ) տրամադրելու դեպքերի առնչությամբ:

Անցկացված օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումների արդյունքում Թբիլիսիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, Իմերեթիում, Կախեթիում և Մցխեթա Մթիանեթիում հայտնաբերվել է նման 10 կայան, որոնց տրամադրած տեխզննման վկայագրերը չեն պատկերում իրականությունը։

Հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 362-րդ հոդվածի երկրորդ և 221-րդ հոդվածի չորրորդ մասով, ինչը ենթադրում է 4-6 տարի ժամկետով ազատազրկում:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը