Աշխարհ

20.10.2018 08:00


Էրդողանն ու Ալիևը նոր գործարանային համալիրի բացումը միասին են իրականացնելու

Էրդողանն ու Ալիևը նոր գործարանային համալիրի բացումը միասին են իրականացնելու

Թուրքիայում տնտեսության մասնավոր ոլորտում Ադրբեջանի կատարած ամենախոշոր ներդրման արդյունքում ստեղծված և 20 գործարանից կազմված «STAR» նավթավերամշակման գործարանային համալիրի բացման արարողությունը կկայանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:

Այս համալիրի կառուցման վրա ծախսվել է շուրջ 6.3 միլիարդ դոլար: 7 տարի տևած շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված այս նավթավերամշակման համալիրը միտված է տարեկան կտրվածքով ամենաքիչը 1.5 միլիարդ դոլարով կրճատելու Թուրքիայի արտաքին առևտրի ճեղքվածքը:

Էրգեյան ծովի ափամերձ Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում 2011-ից ի վեր կառուցվող, Մերձավոր Արևելքում և Եվրոպայում նավթային ոլորտում ամենախոշոր նախագծերից մեկը հանդիսացող գործարանային համալիրը բաղկացած է 2860 հեկտար հողատարածք զբաղեցնող 3 նավամատույցից և 20 գործարանից:

«STAR» նավթավերամշակման գործարանային համալիրը տարեկան 10 միլիոն տոննա նավթային հումք վերամշակելու հնարավորությամբ է օժտված:

Այս խորագրի վերջին նյութերը