Նարկոտրաֆիկը, կոմիսար Կատանին ու «գըմփ-գըմփ-հու»-ն (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզչաթիմը նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո ամեն օր մի նոր հիմնավորում ու արդարացում են հրամցնում:
Քարոզչական աշխատանքները նախատեսված են հանրության տարբեր շերտերի համար: Մի մասին հասկացնում են, որ Պողոսյանին նշանակել են Սյունիքի մարզպետ, որպեսզի նա արտահերթ ընտրությունների ժամանակ ՔՊ-ի համար լավ արդյունքներ ապահովի: Չէ՞ որ Հ. Պողոսյանը այդ գործում հսկայական փորձ ունի որպես ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա:
Մյուս մասին էլ ասում են, թե բա Սյունիքում մաֆիա կա ու էդ մաֆիային հաղթելու համար են նախորդ ռեժիմի ներկայացուցիչ բերել: Այսինքն՝ Հունան Պողոսյանին ներկայացնում են որպես հայտնի ֆիլմի կոմիսար Կատանի: Բաց է մնում հարցը, թե եթե Սյունիքում մաֆիա կա, որը կարող է թույլ չտալ «թավշյա հեղափոխությանը» հասնել այդ մարզ, ապա ի՞նչ լիազորություններ ունի մարզպետը, որ կոմիսար Կատանի խաղա:
Պետությունը հսկայական ուժային ռեսուրսներ ունի: Ուրեմն այդ ռեսուրսներով չի կարողանում պայքարել այսպես կոչված մաֆիայի դեմ և պետք է մարզպետո՞վ պայքարի:
Ավելի արժանահավատ է թվում այն վարկածը, ըստ որի՝ Հունան Պողոսյանին ընտրությունների կազմակերպման ու ցանկալի արդյունքների ստացման համար են նշանակել մարզպետ ու եթե իրեն արդարացնի, ապա կարող են առաջ քաշել: Պողոսյանն, ըստ այդմ, նոր իշխանություններին հավատարմորեն ծառայելու փորձաշրջան է անցնում Սյունիքում և դեկտեմբերից հետո կորոշվի նրա հետագա ճակատագիրը:
Ի դեպ, Հունան Պողոսյանի նշանակումն արդարացնելու ցանկությամբ Փաշինյանը այնքան հեռու գնաց, որ սկանդալային հայտարարություն արեց:
«Ցավոք սրտի, Սյունիքում շատ հաճախ գրանցվում է թմրամիջոցների խոշոր խմբաքանակի մեծ ներհոսք դեպի Հայաստան: Եվ այդ թմրամիջոցների մի մասը դուրս է գալիս՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը, մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երկրի երիտասարդության առողջությանը:
Սա ինձ համար կարևորագույն խնդիր է՝ ջարդել այդ նարկոտրաֆիկի ողնաշարը:
Միամտություն կլինի կարծել, թե դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում: Այդ օտարերկրացիները չեն կարողանա գործել, եթե տեղում չունենան իրենց օգնող աջակիցներ»,- հայտարարել է Փաշինյանը:
Մեր երկրի ղեկավարը Հայաստանը հայտարարել է որպես թմրամիջոցի տարանցիկ գոտի, որպեսզի արդարացնի նախկին ոստիկանի նշանակումը մարզպետի պաշտոնում: Թե ի՞նչ հետևանքներ կունենա այս հայտարարությունը, այլ խոսակցության թեմա է:
Սյունիքում արձանագրված մյուս սկանդալը, ավելի ճիշտ՝ սկանդալիկը, Հունան Պողոսյանի մասնակցությունն էր հեղափոխական «գըմփ-գըմփ-հու»-ին: Տեսարանը բավական զվարճալի էր, եթե մի պահ հիշենք, թե բուն «հու»-երի օրերին ինչ կարգավիճակ է ունեցել Պողոսյանը և ինչով է զբաղված եղել դրանից առաջ:
Պետք է նկատել, որ շատ «սյուռ» բան է ստացվում Սյունիքում՝ կոմիսար Կատանիի ու «գըմփ-գըմփ-հու»-ի համադրությամբ: Կարևորը՝ «դուխո՛վ»:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Սյունիքում տեղի ունեցած «գըմփ-գըմփ-հու»-ում Հունան Պողոսյանի մասնակցությունը այլևս «խուրդեց» էդ «հու»-ն: Եթե այդպես էր լինելու, ապա ավելի լավ կլիներ Վլադիմիր Գասպարյանին ներգրավեին: Նա շատ ավելի արտիստիկ ու «դուխով» կաներ իր «գըմփ-գըմփ-հու»-ն: