Լրահոս

21.10.2018 18:54


Երևանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Երևանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 26 շենքի բնակարններից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 55-ամյա Իգոր Գուդկովի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան վնասվածքի հետքեր:

Փաստի առթիվ Է. Աղասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ և նշանակվել մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանութունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը