Լրահոս

21.10.2018 23:26


Լոգարանում հայտնաբերվել է ապրիլյան քառօրյա պատերազմի 21-ամյա մասնակցի դին

Լոգարանում հայտնաբերվել է ապրիլյան քառօրյա պատերազմի 21-ամյա մասնակցի դին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Չուխաջյան 36 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 21-ամյա Սանասար Սիմոնյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների, Ս. Սիմոնյանը սրտի անբավարարության հետևանքով հանկարծամահ է եղել:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս. Սիմոնյանը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է եղել և ծառայությունն անցկացրել է Արցախի Պաշտպանության բանակի ամենաթեժ կետերից մեկում՝ առաջնագծում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը