Տղամարդը բարձրացել է ոստիկանության Չարենցավանի բաժնի տարածքում գտնվող ընկուզենու վրա և սպառնում է ցած նետվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակագ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, մի տղամարդ Չարենցավան քաղաքում բարձրացել է ոստիկանության Չարենցավանի բաժնի տարածքում գտնվող ընկուզենու վրա և սպառնում է ցած նետվել: Այս պահին նրա հետ բանակցություններ են վարում ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:
Ծառը բարձրացած քաղաքացին, ըստ տեղեկությունների, ունի հոգեկան առողջության խնդիրներ:
Ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարները, որպեսզի փորձեն քաղաքացուն անվտանգ իջեցնել ծառից: Ոստիկանությունը պարզում է քաղաքացու ինքնությունը: