Երեկ ԱԺ-ում Ըտրական նոր օրենսգրքիընդունման գործընթացը տապալվեց:
Նիկոլ Փաշինյանը դա գնահատեց որպես սաբոտաժ և ասաց, որ հին կամ նոր օրենսգրքով միևնույն է՝ դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ժողովուրդը հաղթելու է:
Այն, որ Փաշինյանի համար կարևորը ոչ թե Ընտրական օրենսգիրքն է, այլ արտահերթ ընտրությունը, հասկանալի է:
Հասկանալի է նաև, թե ինչու է նա շտապում, բայց ամեն դեպքում արժե հիշել (հետագայում պետք կգա), որ Ընտրական օրենսգրքի փոփոխության և նոր օրենսգրքի ընդունման հարցը «քվեարկվել» է Հանրապետության հրապարակում դեռևս այն օրերին, երբ դեռ Փաշինյանը «ժողովրդի վարչապետ» չէր դարձել: Հեղափոխական բառապաշարով ասած՝ ժողովուրդը որոշել է, որ սկզբում պետք է օրենսգիրքը փոխվի, հետո նոր տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Հիմա պարզվում է, որ «ժողովուրդը» փոխել է որոշումը:
Ընտրական նոր օրենսգրքի ընդունումից հետո միայն արտահերթ ընտրությունների անցկացումը Փաշինյանի կառավարության ծրագրային պարտավորություն է: Այսինքն՝ այդ պարտավորությունը քվեարկվել է ԱԺ-ում:
Մեջբերենք մի հատված այդ պարտավորությունից. «Կառավարությունըկարևորումէայնպիսիարտահերթխորհրդարանականընտրություններիանցկացումը, որըկլինիիրապեսազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այդ փոփոխություններով անհրաժեշտ է՝
-Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի,
-Ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով,
-Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով,
-Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին,
-Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում,
Հարկ է նկատել, որ ծրագրային այս պարտավորությունն այն եզակիներից է, որը կոնկրետություն է պարունակում իր մեջ: Այսինքն՝ հնարավոր է գնահատել, թե արդյոք կատարվե՞լ է այն, թե՞ չի կատարվել:
Եթե այս պարտավորությունը չիրականացվի և մենք ունենանք հին օրենսգրքով արտահերթ ընտրություններ, միգուցե անհրաժեշտ տոկոսներ ստանա «ժողովուրդը», բայց կարճ ժամանակ անց բոլորը հիշելու են ամեն ինչ ու չի բացառվում, որ բարձրացվի ընտրությունների լեգիտիմության հարցը, ընդ որում՝ արմատական ընդդիմադիր շրջանակների, այլ ոչ թե ՀՀԿ-ի կողմից: Ասել է թե՝ հին օրենսգրքով ընտրությունների գնալը բազմաթիվ ականներ է պարունակում իր մեջ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի միջնաժամկետ ու երկարաժամկետ շահերի տեսանկյունից, բայց դե երևի կարևորը կարճաժամկետ շահի ապահովումն է:
Թե ինչ օրենսդրական վերջնարդյունք կունենանք արտահերթ ընտրություններին ընդառաջ, պարզ կդառնա շատ շուտով: Ակնհայտ է մեկ բան, որ արտահերթից հետո ամեն ինչ նոր է սկսվելու:
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.: Ուշագրավ է, որ գրանտային հիմունքներով գործող Դանիել Իոաննիսյանը, ով Ընտրական նոր օրենսգրքի ստեղծման աշխատանքներով էր զբաղված, արդեն այսօրվանից է նախապատրաստվում վաղվա օրվան, այսինքն՝ Փաշինյանին ընդդիմանալուն և դրսի գրանտերի նոր չափաբաժիններ ստանալուն:
Ֆեյսբուքյան իր գրառման մեջ սույն «Շվոնդերը»մեղադրել է Նիկոլ Փաշինյանին շտապողականության և նոր օրենսգքրի ընդունումը տապալելու մեջ:
Ինչո՞ւ է շտապում Նիկոլ Փաշինյանը
Երեկ ԱԺ-ում Ըտրական նոր օրենսգրքի ընդունման գործընթացը տապալվեց:
Նիկոլ Փաշինյանը դա գնահատեց որպես սաբոտաժ և ասաց, որ հին կամ նոր օրենսգրքով միևնույն է՝ դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ժողովուրդը հաղթելու է:
Այն, որ Փաշինյանի համար կարևորը ոչ թե Ընտրական օրենսգիրքն է, այլ արտահերթ ընտրությունը, հասկանալի է:
Հասկանալի է նաև, թե ինչու է նա շտապում, բայց ամեն դեպքում արժե հիշել (հետագայում պետք կգա), որ Ընտրական օրենսգրքի փոփոխության և նոր օրենսգրքի ընդունման հարցը «քվեարկվել» է Հանրապետության հրապարակում դեռևս այն օրերին, երբ դեռ Փաշինյանը «ժողովրդի վարչապետ» չէր դարձել: Հեղափոխական բառապաշարով ասած՝ ժողովուրդը որոշել է, որ սկզբում պետք է օրենսգիրքը փոխվի, հետո նոր տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Հիմա պարզվում է, որ «ժողովուրդը» փոխել է որոշումը:
Ընտրական նոր օրենսգրքի ընդունումից հետո միայն արտահերթ ընտրությունների անցկացումը Փաշինյանի կառավարության ծրագրային պարտավորություն է: Այսինքն՝ այդ պարտավորությունը քվեարկվել է ԱԺ-ում:
Մեջբերենք մի հատված այդ պարտավորությունից. «Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այդ փոփոխություններով անհրաժեշտ է՝
-Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի,
-Ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով,
-Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով,
-Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին,
-Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում,
-Իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխություններ»:
Հարկ է նկատել, որ ծրագրային այս պարտավորությունն այն եզակիներից է, որը կոնկրետություն է պարունակում իր մեջ: Այսինքն՝ հնարավոր է գնահատել, թե արդյոք կատարվե՞լ է այն, թե՞ չի կատարվել:
Եթե այս պարտավորությունը չիրականացվի և մենք ունենանք հին օրենսգրքով արտահերթ ընտրություններ, միգուցե անհրաժեշտ տոկոսներ ստանա «ժողովուրդը», բայց կարճ ժամանակ անց բոլորը հիշելու են ամեն ինչ ու չի բացառվում, որ բարձրացվի ընտրությունների լեգիտիմության հարցը, ընդ որում՝ արմատական ընդդիմադիր շրջանակների, այլ ոչ թե ՀՀԿ-ի կողմից: Ասել է թե՝ հին օրենսգրքով ընտրությունների գնալը բազմաթիվ ականներ է պարունակում իր մեջ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի միջնաժամկետ ու երկարաժամկետ շահերի տեսանկյունից, բայց դե երևի կարևորը կարճաժամկետ շահի ապահովումն է:
Թե ինչ օրենսդրական վերջնարդյունք կունենանք արտահերթ ընտրություններին ընդառաջ, պարզ կդառնա շատ շուտով: Ակնհայտ է մեկ բան, որ արտահերթից հետո ամեն ինչ նոր է սկսվելու:
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.: Ուշագրավ է, որ գրանտային հիմունքներով գործող Դանիել Իոաննիսյանը, ով Ընտրական նոր օրենսգրքի ստեղծման աշխատանքներով էր զբաղված, արդեն այսօրվանից է նախապատրաստվում վաղվա օրվան, այսինքն՝ Փաշինյանին ընդդիմանալուն և դրսի գրանտերի նոր չափաբաժիններ ստանալուն:
Ֆեյսբուքյան իր գրառման մեջ սույն «Շվոնդերը» մեղադրել է Նիկոլ Փաշինյանին շտապողականության և նոր օրենսգքրի ընդունումը տապալելու մեջ: