Հնարավոր է՝ խորհրդարանական արտահերթ ընտրություննե՞ր լինեն
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հայաստանի ներքաղաքական կյանքից' «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասել է, թե մեր քաղաքական դաշտը դեռևս ձևավորված չէ, և անհնար է 2012թ. խորհրդարանական ընտրություների վերաբերյալ որոշակի գնահատականներ տալ կամ կանխատեսումներ անել, քանի որ ցանկացած պահի ամեն ինչ կարող է փոխվել։
-Չեմ կարող գնահատականներ տալ, ենթադրություններ անել, թե մեկ տարվա կտրվածքով ինչ կլինի, բայց այն, ինչ որ այսօր կատարվում է Հայաստանում, հատկապես ներքաղաքական հարցերով, ես կարծում եմ՝ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ և միանգամից արտահերթ ընտրությունների հարց լինի,-ասել է բանախոսը:
«Ժառանգության» փոխնախագահը նաև հայտնել է, որ ներկայումս ընդդիմությունը Հայաստանում խնդիր ունի համախմբվելու, քանի որ որևէ քաղաքական ուժ միայնակ չի կարող լուրջ և արմատական փոփոխություններ իրականացնել.
-Այսօր ժողովրդի մեջ ընդդիմադիր տրամադրությունները շատ ավելի են, քան իշխանամետ տրամադրությունը։ Ընդդիմության մեղքն է, որ այդ մեծամասնությանը չի կարողանում համակարգել և ճիշտ ուղղորդել, այն դեպքում, երբ ընդդիմադիր ուժերի համագործակցության դաշտը շատ մեծ է՝ կոռուպցիայի, չպատճառաբանված թանկացումների, ընտրական օրենսգրքի նախագծի և այլ ուղղություններով։