Մամեդյարովը խուսափողական պատասխան է տվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ լրագրողի հարցին
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խուսափողական պատասխան է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ «Ռիա Նովոստի»-ի լրագրողի հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մենք ակտիվ երկխոսում և փոխշահավետ համագործակցություն ենք վարում ՀԱՊԿ անդամ երկրների հետ, բացի Հայաստանից, որը շարունակում է ագրեսիա դրսևորել Ադրբեջանի հանդեպ»,-խուսափելով պատասխանել լրագրողի հարցին՝ ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հայտարարել էր, որ Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին անհնարին է: Ադրբեջանի նախկին արտգործնախարարն այդ ամենը հիմնավորել էր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությամբ: