Լրահոս

23.10.2018 15:53


Գեղարքունիքում 43-ամյա տղամարդը թաղման ժամանակ կտրել է 45-ամյա մասնակցի պարանոցը, այնուհետև ինքնավնասում կատարել

Գեղարքունիքում 43-ամյա տղամարդը թաղման ժամանակ կտրել է 45-ամյա մասնակցի պարանոցը, այնուհետև ինքնավնասում կատարել

Քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցում նույն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Սմբատ Ըռքոյանը իր մոտ եղած դանակով թաղման ժամանակ մոտեցել է թաղման մասնակից, համագյուղացի՝ 45-ամյա Արսեն Մկրտչյանին և կտրել նրա պարանոցը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մկրտչյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխում են Երևան։

Փաստի առթիվ Ք. Քոչարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։ Մինչ ոստիկաններն ու քննիչները կվնասազերծեին կասկածյալին, նա իր մոտ եղած հանցագործության գործիք հանդիսացող դանակով ինքնավնասում է կատարել ձեռքի դաստակի հատվածում։ Նրան նույնպես ոստիկաններն ու քննիչները շտապ տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դաժան ու սահմռկեցուցիչ տեսարանին ականատես է եղել թաղման մասնակիցների մեծ մասը։ Հայտնաբերվել է նաև հանցործության գործիք հանդիսացող դանակը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը