«Վինի Թուխ» հայտնի մուլտֆիլմը թարգմանվել է թուրքերեն (տեսանյութ)
Youtube վիդեոպորտալում հեռարձակվող «Bir Nevi Dipnot» թուրքական ալիքով թուրքերեն ենթագրերով ցուցադրվել է սովետական հանրահայտ «Վինի թուխ» մուլտֆիլմի առաջին մասը:
Ռուսերեն մուլտֆլմի թարգմանությամբ զբաղվել են ադրբեջանցի Ումիդ Գուրբանովը, ազգությամբ թուրքեր Մուրաթ Շահինը և Ուղուր Դեմիրը։
Վինի Թուխն Ալան Ալեքսանդր Միլնի մի շարք ստեղծագործությունների հերոս է։ Հեղինակի այդ ստեղծագործությունները միասնական անվանում չունեն, հաճախ առաջին գրքի անունով կոչվում են Վինի Թուխ, որը հայտնի է գրեթե ողջ աշխարհում և համարվում է 20-րդ դարի մանկական գրականության ամենահայտնի հերոսներից մեկը։
Գուրբանովը Twitter-ի էջում տեղեկացրել է, որ առաջիկայում իրենք պատրաստվում թուրքերեն թարգմանել մուլտֆիլմի նաև մնացած մասերը։

Աղբյուրը՝ ermenihaber.am