Մեկնաբանություն

24.10.2018 00:40


Ինչպես «սպիտակ» Լենա Նազարյանը դարձավ «ժողովրդի թշնամի»

Ինչպես «սպիտակ» Լենա Նազարյանը դարձավ «ժողովրդի թշնամի»

Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց մեզ լուրջ ավանդ է թողել: Միայն նրա մտքով կանցներ ստեղծել այնպիսի Սահմանադրություն, որը կրկեսի է վերածում հայրենիքը:

«Ինձանից հետո թեկուզ կրկես»,-մտածել է Սարգսյանն ու Սահմանադրությունը փաթաթել հայ ժողովրդի վզին:

Ու հիմա, որպեսզի պահպանվի Սահմանադրության կրկեսային ոգին ու տեղի ունենան արտահերթ ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հետո կրկին առաջադրվել՝ պայմանով, որ չի ընտրվի, որպեսզի... դեկտեմբերին կրկին դառնա «ժողովրդի վարչապետ»:

Փաշինյանի թիմակից Լենա Նազարյանը, բնականաբար, կոչ է արել չընտրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ու նրա այդ կոչը հայտնվել է լրատվական նյութերի վերնագրերում: Դա կարմիր լաթի էֆեկտ է առաջացրել, ու նիկոլապաշտները, առանց խորանալու թեմայի մեջ, հարձակվել են Լենա Նազարյանի վրա ու ֆեյսբուքում նրան, մեղմ ասած, հանել «տռաս»: Ու չեն օգնել մյուսների այն կոչերը, որ Լենա Նազարյանը «սպիտակ» է, այլ ոչ թե «սև» ու «ժողովրդի թշնամի». արտահաստիքային նիկոլապաշտները վերնագիրը տեսել ու կատաղել են:

Կատաղել են նաև հաստիքային ֆեյքերը, քանզի սրանց ամիսներ առաջ «ինստրուկտաժ» են արել Փաշինյանի թեմայով բացասական վերնագրերով բոլոր նյութերի ու հեղինակների դեմ հայհոյանքներով հարձակվել: «Ֆեյքերին» տվել են «ֆա՛ս» հրամանն ու քսի տվել բոլորի վրա, սակայն մտքներով չի անցել առանձին շրջաբերական իջեցնել Լենա Նազարյանի պահով: Ու հիմա ստացվեց այնպես, որ Լենային Ֆեյսբուքում հոշոտեցին իրենց իսկ կողմնակիցները:

Չէին ազդում ոչ «ֆու՛» հրամանը, ոչ էլ նմանատիպ այլ կոչերը: Զոմբիները «Փաշինյանին պետք է չընտրել վարչապետ» նախադասությունը տեսել ու գրգռվել էին, ես կասեի՝ ղզղնել:

Զոմբիները ֆեյսբուքյան տիրույթում «գզում» ու «բմբլահան» էին անում խեղճ Լենային: Հիշել էին, որ նա իր ամուսնուն Նիկոլի միջոցով տեղավորել է պաշտոնի և «անաղուհաց քրդի շուն» էին որակում նրան:

Կարծում ենք, Լենա Նազարյանը հիմա հասկացավ, թե համացանցում ինչ է տեղի ունեցել և ունենում «ժողովրդի վարչապետ» ընտրվելուց հետո: Դե ի՞նչ արած, ինչպես դասականը կասեր՝ խիարը երբեմն թարս աճելու հատկություն ունի:

Գըմփ-գըմփ-հո՛ւ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը