-Կարծում եմ՝ լավագույն միտումը, որ նկատվում է պարարվեստի ոլորտում, մեծ սերն է, աստիճանաբար ավելի շատ հոգիներ վարակող սերը պարի հանդեպ: Ավելի ու ավելի շատ երիտասարդներ են որոշում իրենց կյանքը կապել պարի հետ: Դեռ 10-15 տարի առաջ վիճակը շատ հուսահատեցնող էր. իշխում էր «սոված արվեստագետի» կարծրատիպը, զբաղվել պարով կամ այլ արվեստով նշանակում էր հայտնվել կենցաղային, ֆիանսական թնջուկում: Բայց այսօր պարային տարբեր ստուդիաների հաջող գործունեության շնորհիվ շատ բան է փոխվել. գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կա պարող երեխա: Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում ներկա է պարը: Եվ բնական է, որ մեծանում է նաև պարի մեջ մասնագիտանալ ցանկացողների թիվը: Ու եթե մեր սաների մեջ նկատում ենք պարի հրով այրվող անհատների, անպայման նրանց ընդգրկում ենք մեր շարքերը՝ նրանցից կերտելով պրոֆեսիոնալ պարողներ, հետագայում նաև՝ փորձավարներ, պարուսույցներ, բեմադրողներ: Դա կարևոր է մեզ համար, մենք պետք է զգանք պարողի արվեստագիտական մտածելակերպը:
-Իսկ ի՞նչ բացասական երևույթներ կմատնանշեք:
-Հայաստանում ունենք շատ տաղանդավոր պարողներ թե՛ պետական, թե՛ մասնավոր կոլեկտիվներում: Բայց շատ հաճախ նրանք արվեստի մարդ են միայն պարասրահում, միայն բեմում: Դրանից դուրս նրանք վերադառնում են իրենց կենցաղային սովորական, երբեմն ոչ այնքան հաճելի նկարագրին: Միգուցե նրանք ամաչում են առանձնանալ, չեն ուզում սպիտակ ագռավ դառնալ իրենց շրջապատում: Այս երկակի պահվածքը անհասկանալի է ինձ համար: Եթե արվեստի մարդ ես, եթե ընտրել ես այդ ուղին, դու ակամա դառնում ես դրա կրողն ու ներկայացուցիչը: Ավելին՝ առանձնահատուկ կեցվածքով, գեղեցիկ պահվածքով ու խոսքով դու հմայում ես մարդկանց դեպի արվեստի աշխարհ: Մարդիկ, տեսնելով կայացած գեղեցիկ կերպար, ձգտում են նմանվել, ուզում են, որ իրենց երեխաներն էլ այդպիսին լինեն: Բացասական եմ համարում հենց տարբերվելուց վախենալու այդ բարդույթը: Մարդ պետք է հպարտ լինի, որ իրեն արվեստի մեջ լինելու հնարավորություն է ընձեռվել, հայկական պարը աշխարհին ու մարդկանց ներկայացնելու պատիվ է տրվել:
-Վերջին տարիներին վրացական պարի հաղթարշավ է նկատվում համաշխարհային բեմերում: Ի՞նչն է խանգարում, որ նույն հաջողությամբ աշխարհին ներկայանա նաև հայկական պարը:
-Այո՛, Վրաստանում մեծ հաջողությամբ գործող մի քանի կոլեկտիվներ կան: Այստեղ վրացական պարի ջատագովները որդեգրել են ոլորտի զարգացման փուլային ռազմավարություն, իրականացվել է ճիշտ, նպատակային պրոդյուսինգ: Եվ նշեմ կարևոր երկու հանգամանք ևս. առաջին՝ այնտեղ չեն վախեցել վրացական պարը դարձնել հաջող բիզնես ոլորտ, երկրորդ՝ զարգացրել են պարային տեխնիկան՝ ավելացնելով նոր պարային էլեմենտներ: Ի դեպ, այն, ինչ անում է «Հովիկ ստուդիոն» և ինչի համար սովորաբար քննադատվում է: Ինչո՞ւ: Ինչո՞ւ պարը չդարձնել հաջող բիզնես գործունեություն, չիրականացնել համապատասխան գովազդային արշավներ, չկատարել նպատակային ներդրումներ, չմշակել համապատասխան բիզնես պլաններ: Միայն այդպես է ապրում պարողի էվոլյուցիան, միայն այդպես կարող է կառույցը գրավիչ դարձնել նոր մարդկանց ընդունելության համար, կանչող լինել դեպի պարարվեստ: Այսօր մենք նաև ունենք աջակիցներ, ովքեր, տեսնելով մեր աշխատանքն ու դրա արդյունքները, համագործակցում և օժանդակում են տարբեր հարցերում՝ ցանկանալով կրկնապատկել մեր հաջողությունները, նպաստել հայկական պարի մասսայականացմանը ու ճանաչմանը ամբողջ աշխարհում: Չէ՞ որ, ի վերջո, մեր գերնպատակը եղել ու մնում է հենց հայկական պարի ներկայացումը համաշխարհային հեղինակավոր բեմերում:
Եվ վերջապես՝ ինչո՞ւ են քննադատում, երբ փոփոխում ենք, դասական տարրերով նորացնում հայկական պարը: Ինչո՞ւ հայկական երաժշտությունը նորովի չմատուցենք պարի լեզվով: Չէ՞ որ դա գրավում է հանդիսատեսին, նրան հիացնում են նորարարությունը, պարային զարգացած տեխնիկայի ու շոուի համադրությունը: Մեր մենահամերգները դրա վկայությունն են: Մասնավորապես կցանկանայի նշել մեր գլխավոր աջակցին ՝ մոսկովյան «Դվին» կազմակերպությունը, որն իսկապես տարածական է դարձնում մեր առաջխաղացումը, ի դեմս կազմակերպության ղեկավար Գեղամ Առաքելյանի:
-Միգուցե քննադատության պատճառը պարի մեջ հայկական, ազգային ինքնագրի կորստի վա՞խն է:
-Դա անհիմն վախ է: Մենք պահպանում ենք ազգագրական ու ժողովրդական պարերի սահմանները, մենք երբեք չենք ներկայանում որպես հայկական ազգագրական պարերի ներկայացուցիչ: Մենք աշխատում ենք երկու հիմնական ուղղվածությամբ՝ դասական պարեր և հայկական ժողովրդական պարեր: Դասական պարը մենք համարում ենք հիմք, որի վրա կառուցվում են մյուս բոլոր ուղղությունները և դասական պարի էլեմենտներով հայկական պարը հարստացնելն ու փոփոխելը գործում է միայն ու միայն ի նպաստ մեր պարերի: Ի դեպ հայկական պարի էլեմենտները ավելի հարուստ են ու շատ, քան վրացականինը: Թե օտարերկրյա, թե հայ պարագետները, երբ ավելի խորությամբ են ծանոթանում հայկական պարին, միշտ զարմանում են, թե որքան հարուստ է մեր պարերի էլեմենտուրան: Այդ դեպքում ինչո՞ւ դրանք չցուցադրենք իրենց ամբողջ ծավալով ու շքեղությամբ: Մենք չենք մոտենում ազգագրական պարի ակունքներին, այն գրավիչ է իր անաղարտությամբ ու խորհուրդներով, այս պարերն իրոք հայի ինքնության կնիքն են և հայի՝ հայ մնալու առաքելություն ունեն: Նրանք գործում են իրենց սահմանում, մենք գործում ենք ժողովրդական պարի սահմանում՝ մի քիչ նորացված, մեր ձեռագրով, մենք պրոպագանդում ենք հայ անունը պարարվեստում, հայկական անուն–ազգանունը համաշխարհային բեմերում: Ու օտարերկացի հանդիսատեսը, հայկական երաժշտության ներքո հայ պարողների կատարմամբ պրոֆեսիոնալ, տեխնիկապես անթերի ու զգացմունքային, հայկական ընդգծված ու հարստացված էլեմենտներով պարեր տեսնելով, Հայաստանն ու հայկական անունը մտովի կապում է գեղեցիկի ու արվեստի հետ:
-Ձեր կառույցը միակն է, որ կրում է պարի ակադեմիա անունը, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Առաջին հերթին մենք պարային կրթական հաստատություն ենք՝ 18 մասնաճյուղերով, բարձր մասնագիտական տվյալներ ունեցող աշխատակիցներով: Զարգանում ենք մշակված ռազմավարության համաձայն, ունենք հստակ գաղափարախոսություն: Մեզ չի կարելի չշփոթել համույթի հետ, ավելին, մենք համույթների ամբողջություն ենք, որտեղ աշխատում են 12 պարուսույց–բեմադրողներ: Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան վաղուց դարձել է ոչ միայն սաներ կրթող, այլ նաև՝ պարուսույցներ պատրաստող պարային լաբորատորիա: Բոլոր նրանք, ովքեր որպես պարուսույց հայտնվում են մեր շարքերում, անցնում են մանկավարժական նոր ճանապարհ: Այստեղ մնում են աշխատելու նրանք, ովքեր պատրաստ են սովորել, ովքեր տարբերում են պարասրահը փողոցից, ունեն ներքին նրբակրթություն:
-Այո՛, 18 մասնաճյուղ 18 տարբեր քաղաքներում: Երբ մեր գործունեությունը որոշեցինք 2005 թ. սկսել Մոսկվայում, և գովազդային ծավալուն ակցիայից հետո առաջին փորձին եկավ ընդամենը մեկ աղջիկ, շատերը հիասթափորեն գլուխները թափ տվեցին՝ ոչինչ չի ստացվի: Բայց ես չընկրկեցի, ներքին հավատ ունեի, որ ստացվելու է, որ այն ինչ պատկերացնում էինք հայրիկիս հետ (նա ցավոք վաղաժամ հեռացավ կյանքից, նրա անունով էլ կոչվում է ակադեմիան), անպայման իրականություն է դառնալու: Եթե պարին այդպես սիրահարված չլինեի, այդ ժամանակ հաստատ կհանձնվեի: Բայց չհանձնվեցի, ընտանիքիս անդամների հետ կազմակերպեցինք հաջորդ փորձերը, մեր սաների թիվը համալրվեց: Այսօր ունենք 700-ից ավելի սաներ, ու այդ թիվը եռապատկելու հնարավորություն ունենք: Մեր 18 մասնաճյուղերից 14-ը Ռուսաստանում են, իսկ 4-ը Հայաստանում ( Երևան, Արտաշատ, Ավշար և Աբովյան): Առաջիկայում պատրաստվում ենք բացվել նաև Վաղարշապատում, Արմավիրում և Հրազդանում, Ռուսաստանում ևս նախատեսում ենք ընդլայնումներ: Աշխարհագրությամբ համարվում ենք բոլոր հայկական պարային կառույցներից ամենամեծը:
-Դժվար չէ՞ նման լայն աշխարհագրությամբ աշխատելը:
-Այստեղ կարևորվում են թիմի աշխատանքը, իմ ընտանիքի անդամների աշխատանքը, քույրս տնօրինում է ակադեմիան, եղբայրս տեխնիկական գծով է պաասխանատու, մայրս երևանյան մասնաճյուղի տնօրենն է: Գլխավոր բալետմայստերը անընդհատ շրջում է տարբեր քաղաքների մասնաճյուղերում, երկրորդ պարուսույցը մասնակիորեն է շրջում, ես մշտապես եմ շրջում: Ընդհանրապես մեր հաջողության գրավականը հենց թիմային աշխատանքն է: Մեր պարի ակադեմիան մեկ անհատի գործունեություն չէ, անհատների թիմային աշխատանք է, որտեղ բոլորն իրար թև ու թիկունք են: Բայց մեր գլխավոր առանձնահատկությունը սերն է. ակադեմիայում կա շատ սեր, երբեմն ասում եմ, որ մենք սեր բաժանող հաստատություն ենք:
-Եվ վերջապես ի՞նչ է պարը:
-Հոգու և մտքի երևակայություն է՝ խաչմերուկված մարմնի մեջ: Մարմնի շարժումներ, որոնցով արարվում է կախադական աննյութեղեն մի աշխարհ: Եվ վերջապես պարը պարզապես կյանք է, եթե պարը չվերածվի կյանքի իմաստի, պարողին հաջողություն չի բերի:
Պարարվեստին սիրահարված (լուսանկար)
Հայկական պարը համաշխարհային մեծ բեմերում ներկայացնելու համար անհրաժեշտ է փոխել հայկական պարի մատուցման ավանդական մեթոդները՝ չվախենալ նոր պարային տարրերից, նորարարական բեմադրություններից: Պետք է իրականացնել հայկական պարի ճիշտ ու նպատակամղված պրոդյուսինգ: Հայկական պարի ներկայի, ներուժի, մասսայականացման խնդիրների մասին է Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանի խոսքը:
-Ի՞նչ դրական միտումներ եք նկատում հայկական պարարվեստում:

-Ներկայացրեք ակադեմիայի գործունեության մասշտաբները: Ասացիք՝ ունեք 18 մասնաճյուղ…
-Այո՛, 18 մասնաճյուղ 18 տարբեր քաղաքներում: Երբ մեր գործունեությունը որոշեցինք 2005 թ. սկսել Մոսկվայում, և գովազդային ծավալուն ակցիայից հետո առաջին փորձին եկավ ընդամենը մեկ աղջիկ, շատերը հիասթափորեն գլուխները թափ տվեցին՝ ոչինչ չի ստացվի: Բայց ես չընկրկեցի, ներքին հավատ ունեի, որ ստացվելու է, որ այն ինչ պատկերացնում էինք հայրիկիս հետ (նա ցավոք վաղաժամ հեռացավ կյանքից, նրա անունով էլ կոչվում է ակադեմիան), անպայման իրականություն է դառնալու: Եթե պարին այդպես սիրահարված չլինեի, այդ ժամանակ հաստատ կհանձնվեի: Բայց չհանձնվեցի, ընտանիքիս անդամների հետ կազմակերպեցինք հաջորդ փորձերը, մեր սաների թիվը համալրվեց: Այսօր ունենք 700-ից ավելի սաներ, ու այդ թիվը եռապատկելու հնարավորություն ունենք: Մեր 18 մասնաճյուղերից 14-ը Ռուսաստանում են, իսկ 4-ը Հայաստանում ( Երևան, Արտաշատ, Ավշար և Աբովյան): Առաջիկայում պատրաստվում ենք բացվել նաև Վաղարշապատում, Արմավիրում և Հրազդանում, Ռուսաստանում ևս նախատեսում ենք ընդլայնումներ: Աշխարհագրությամբ համարվում ենք բոլոր հայկական պարային կառույցներից ամենամեծը:
-Դժվար չէ՞ նման լայն աշխարհագրությամբ աշխատելը:
-Այստեղ կարևորվում են թիմի աշխատանքը, իմ ընտանիքի անդամների աշխատանքը, քույրս տնօրինում է ակադեմիան, եղբայրս տեխնիկական գծով է պաասխանատու, մայրս երևանյան մասնաճյուղի տնօրենն է: Գլխավոր բալետմայստերը անընդհատ շրջում է տարբեր քաղաքների մասնաճյուղերում, երկրորդ պարուսույցը մասնակիորեն է շրջում, ես մշտապես եմ շրջում: Ընդհանրապես մեր հաջողության գրավականը հենց թիմային աշխատանքն է: Մեր պարի ակադեմիան մեկ անհատի գործունեություն չէ, անհատների թիմային աշխատանք է, որտեղ բոլորն իրար թև ու թիկունք են: Բայց մեր գլխավոր առանձնահատկությունը սերն է. ակադեմիայում կա շատ սեր, երբեմն ասում եմ, որ մենք սեր բաժանող հաստատություն ենք:
-Եվ վերջապես ի՞նչ է պարը:
-Հոգու և մտքի երևակայություն է՝ խաչմերուկված մարմնի մեջ: Մարմնի շարժումներ, որոնցով արարվում է կախադական աննյութեղեն մի աշխարհ: Եվ վերջապես պարը պարզապես կյանք է, եթե պարը չվերածվի կյանքի իմաստի, պարողին հաջողություն չի բերի:
Աղբյուրը՝ yerevaklur.am