Մեկնաբանություն

24.10.2018 18:02


Ինչու սխալվեց Սերժ Սարգսյանը և ինչու է սխալվում Նիկոլ Փաշինյանը

Ինչու սխալվեց Սերժ Սարգսյանը և ինչու է սխալվում Նիկոլ Փաշինյանը

Սերժ Սարգսյանը մերժվեց, քանի որ բազմաթիվ սխալներ էր գործել իր նախագահության շրջանում: Նրա ներքին ու արտաքին քաղաքականության բացասական արդյունքները հնարավոր չեղավ թաքցնել անգամ պաշտոնական վիճակագրությամբ: Համբերության բաժակն ի վերջո լցվեց ու թափվեց փողոցներ:

ՀՀԿ ղեկավարը մերժվեց, քանի որ կտրվել էր իրականությունից: Իսկ կտրվել էր նա իրականությունից ոչ միայն այն պատճառով, որ տարիների ընթացքում լճացել էր, այլ նաև այն պատճառով, որ ընկել էր ֆորմալ ու ոչ ֆորմալ թիմակիցների քծնանքային տարափի տակ և հավատացել իր անփոխարինելիության գաղափարին:

Հեռանալուց առաջ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը սխալվեց և Նիկոլը ճիշտ էր: Թե ո՞ր հարցում կամ հարցերում սխալվեց Սարգսյանը, չասվեց, բայց դժվար չէ կռահելը:

Սարգսյանը սխալվեց, ինչը հուշում էր, որ չի սխալվելու նրա հեռացման գործընթացը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը, բայց արդյոք այդպե՞ս է:

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցածը վկայում է, որ Փաշինյանը հետևություններ չի արել Սարգսյանի սխալներից ու գնում է նույն ճանապարհով:

Խորհրդարանում առնետավազքի մասնակից նախկին սերժականների ու ԲՀԿ-ականների մասնակցությամբ այնպիսի քծնանքի հուշ-երեկո էր կազմակերպվել առ Նիկոլ Փաշինյան, որ պարզապես նողկալի էր:

Դատելով ամենից՝ Փաշինյանին դա դուր է գալիս կամ էլ նա առնվազն վատ չի զգում դրանից: Իսկ թե ինչ է լինում այդ ամենի արդյունքում, տեսանք այս տարվա ապրիլ-մայիսին:

Առնետավազքի չեմպիոնների ու «բարգավաճող» պերեբեժչիկների գովասանքին արժանանալը վատ նախանշան է:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Նիկոլ Փաշինյանին քծնելու այսօրվա մոդան նրա վարչապետությանը «ձեռնպահ» քվեարկելն է: «Ելք»-ի պատգամավորներն ու նախկինում Սերժ Սարգսյանին տեսնելիս ճլորվողները «ձեռնպահ» են քվեարկել:

Այս խորագրի վերջին նյութերը