Նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի պաշտոնը ստեղծվել էր ձևականորեն:
Սերժ Սարգսյանը նախատեսել էր, որ իր վարչապետության պայմաններում երկրի նախագահի պաշտոնը ստանձնող մարդը պետք է կատարի խամաճիկի դեկորատիվ ֆունկցիա: Արմեն Սարգսյանը, այդ ամենը լավ հասկանալով հանդերձ, համաձայնել էր կատարել այդ ֆունկցիան:
Ա. Սարգսյանը համաձայնել էր կառավարության կցորդը դառնալ ու պետբյուջեի հաշվին ձրիակերությամբ զբաղվել:
Տեղի ունեցավ իշխանափոխություն, և հիմա նույն Արմեն Սարգսյանը կցվել է Նիկոլ Փաշինյանին ու դարձել նրա կամակատարը: Միգուցե Փաշինյանը հրահանգներ չի տալիս նրան, բայց քանի որ Արմեն Սարգսյանը պրոֆեսիոնալ կոնյունկտուրշիկ է ու պաթոլոգիկ վախկոտ, ուստի գործում է նոր ժամանակներին համահունչ:
Մայիսի 8-ից հետո բազմաթիվ հրաժարականներ ու պաշտոնանկություններ եղան, որոնց մեջ, սակայն, չկար ամենակարևոր հրաժարականներից մեկը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականը:
Չի՛ կարելի հարկատուներիս հաշվին հանդուրժել այդ մարդուն ՀՀ նախագահի աթոռին: Նա սեփական «ես»-ն ու տեսակետը չուներ Սերժ Սարգսյանի ժամանակ: Չունի նաև հիմա: Բա էլ ինչո՞ւ ենք մենք պահում այդ մարդուն, հսկայական գրասենյակ դնում նրա տակ ու ապահովում արարողակարգային այդ խամաճիկի ներկայությունը պետական կառավարման համակարգում:
Ե՞րբ հրաժարական կտա Արմեն Սարգսյանը

Հայկ Ուսունց