Աշխարհ

24.10.2018 20:08


ԱՄՆ նախագահի խորհրդականը կարևորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը

ԱՄՆ նախագահի խորհրդականը կարևորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքվում ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն, սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը, խաղաղությունը կարևոր է, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»,-ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպմանը նշել է Բոլթոնը:

Այս խորագրի վերջին նյութերը