Լրահոս

25.10.2018 10:30


Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի

Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտնաբերված դին, ըստ դատաբժշկի, կլինի 25-30 տարեկան կին, ում ինքնությունը Ոստիկանությունը պարզում է։

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը