Ժողովրդի վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը Ադրբեջանի հետ բանակցելու է միայն Հայաստանի մասով, իսկ Ղարաբաղի մասով պետք է բանակցեն Ղարաբաղի իշխանությունները:
Առաջին հայացքից թվում էր, թե դա քայլ էր, որպեսզի բանակցային սեղան վերադառնա Ղարաբաղը, սակայն դա այդպես չէր, քանզի պաշտոնական Երևանն իրականում բանակցում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Պարզապես Փաշինյանը չէր ուզում իր դեմքով հանդես գալ, քանզի տարիներ շարունակ այլ բաներ է գրել ու հայտարարել Ղարաբաղի ու դրա բանակցային գործընթացի թեմաներով:
Փաշինյանի քաղաքական մտածողությունը ձևավորվել է մի միջավայրում, որտեղ Ղարաբաղի թեմայով եղել են վտանգավոր, ինչպես նաև էկլեկտիկ պատկերացումներ: Այդ պատկերացումների արդյունքները մենք տեսնում ենք և դեռ տեսնելու ենք:
Կառավարությունը գլխավորելուց հետո Փաշինյանը հանրահավաքային հարթակից հայտարարեց, որ իր նախորդները միայն հող հանձնելու թեմաներով են բանակցել: Դրանով ուզում էր ցույց տալ, որ ինքը հող հանձնող չէ: Համ էլ հանրահավաքային էներգետիկայի վրա էր ազդում:
Բացի այդ՝ հանրահավաքային ելույթում Փաշինյանը Ղարաբաղի հարցի լուծումը դրեց «ժողովրդի» վրա, ինչը պատասխանատվությունից խուսափելու ձև է:
Հանրահավաքային ելույթները հանրահավաքային ելույթներ, բայց կա նաև իրականություն: Իսկ այդ իրականությունն այն է, որ Փաշինյանը շարունակում է իր նախորդների ձևաչափով բանակցել Ղարաբաղի հարցում: Ասել է թե՝ քննարկում է նաև տարածքների հարցը:
Ու քանի որ Փաշինյանը հրապարակավ հստակ տեսակետներ չի հայտնում Ղարաբաղի պահով և փորձում է «թաքուն» պահել գործընթացները, ուստի դրսից շատ կոնկրետ փաստի առաջ են կանգնեցնում նրան՝ հրապարակայնացնելով տեղի ունեցող գործընթացները: Նախ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսեց տարածքներ հանձնելուց, իսկ հիմա արդեն ավելի բարձր մակարդակով են ճնշում Փաշինյանին:
«Եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա մանդատ, դա լավ հնարավորություն կլինի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ավելի վճռական և որոշիչ քայլերի ձեռնամուխ լինեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
ԱՄՆ դիվանագետը փաստացի ասում է, որ Փաշինյանի մանդատի գինը Ղարաբաղի հարցում որոշիչ քայլերի գնալն է լինելու, իսկ «որոշիչը» ներառում է նաև տարածքները:
«Եթե պատրաստակամությունը լինի, մենք պետք է աշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից նույնպես նույն կերպ արձագանք լինի»,-ասաց Ջոն Բոլթոնը։ Նա նաև նշեց, որ Հայաստանում աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեքստում աշխատանքներին, ինչն, ըստ նրա, ուրախալի է։
Բոլթոնը երկիմաստության ու խաղերի տեղ չթողեց պաշտոնական Երևանին: Նա հայտարարեց, որ Հայաստանում աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեքստում աշխատանքներին, ինչը նշանակում է, որ Երևանը, հակառակ Փաշինյանի պնդումների, բանակցում է նաև Ղարաբաղի փոխարեն և այդ բանակցությունները ներառում են նաև տարածքային հարցերը, որոնք հրապարակայնացնելուց այդքան վախենում է Փաշինյանը (գոնե մինչև արտահերթ ընտրությունները):
Ասել է թե՝ արտահերթ ընտրություններից ու ԱԺ-ում տոտալ մեծամասնություն վերցնելուց հետո Փաշինյանը հայտնվելու է Ղարաբաղի խնդրի լուծման ճնշումների տակ, ընդ որում՝ տարածքների թեմայով: Դրսում նրան հասկացնում են, որ եթե ինքն այդքան ժողովրդական հեղինակություն ունի և չունի ընդդիմախոսներ, ապա ի՞նչն է նրան խանգարում գնալ Ղարաբաղի հարցով լուծումների:
Փաշինյանին, թերևս, նյարդայնացնում է այդ հեռանկարը և նա չի հասկանում, թե ինչո՞ւ են հատկապես իրենից զիջումներ ուզում կորզել, բայց դա ոչինչ չի փոխում:
Իսկ թե ինչու են հատկապես Փաշինյանին ճնշում զիջումների գնալու հարցում, այլ հոդվածի թեմա է:
Հայկ Ուսունց
Հ.Գ.: Բոլթոնի այցը և հայտարարությունները հիշեցնում են 1999-ին Հայաստան այցելած ամերիկյան պաշտոնյայի այցն ու հայտարարությունները Ղարաբաղի մասով: Խոսքը Ստրոբ Թալբոթի մասին է:
Ժողովրդի վարչապետի ղարաբաղյան հանգույցը