Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը «պատմական» է որակել:
Դժվար է ասել, թե ի՞նչ նկատի ունի Փաշինյանը «պատմականության» տակ: Եթե Բոլթոնի կարգավիճակն է ստիպում «պատմական» որակել նրա այցը, ապա Հայաստանում ավելի «պատմական» ամերիկյան այց էլ է եղել: Մեջն ի՞նչ:
Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան այցելում է մեզ ու նուրբ ձևով առաջ քաշում ոչ միայն հայ-թուրքական թեման ու ցեղասպանության ճանաչումից փաստացի հրաժարվելու հարցը, այլ նաև բաց տեքստով առաջարկում Ղարաբաղի հարցով գնալ «վճռական քայլերի», որը «թարգմանաբար» նշանակում է տարածքների հանձնում՝ անորոշության դիմաց (այդ մասին մինչև Բոլթոնի այցը շատ ավելի բաց տեքստով խոսեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը):
Երբ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստան են այցելում, այն իրոք դառնում է պատմական, քանզի այդ այցերն առնչվում են հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններին:
Բոլթոնի այցը պատմական էր նաև այն առումով, որ ոչ միայն շոշափվեցին հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական, այլ նաև հայ-ռուսական ու հայ-իրանական հարաբերություններին վերաբերող հարցերը:
Այցի ժամանակ առաջին անգամ ՌԴ ռազմավարական գործընկեր ու Իրանի ռազմավարական հարևան-բարեկամ երկիր հանդիսացող Հայաստանի տարածքում տհաճ ձևակերպումներ հնչեցին մեր դաշնակիցների հասցեին: Սա իրոք պատմական պահ էր: 1991-ից այս կողմ նման բան չէր եղել:
Ի դեպ, Բոլթոնի այցից ահագին ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն արձագանքեց նրա խոսքերին՝ հայտարարելով, որ Բոլթոնն իր փոխարեն չի կարող որոշումներ կայացնել: Նման «դուխով» հայտարությունը պետք է հենց Բոլթոնի երեսին հնչեր, բայց դա չարվեց՝ թերևս, այցի «պատմականությանը» չվնասելու նպատակով:
ԱԺ արտահերթ ընտրություններից հետո լրիվ կերևա, թե ինչու էր Բոլթոնի այցը «պատմական»: Բոլթոնը հենց այդ ժամանակահատվածի համար է Ղարաբաղի հարցով պատմական զարգացումների մասին խոսել:
Ինչո՞ւ է Բոլթոնի այցը «պատմական»

Կորյուն Մանուկյան