Քաղաքական կյանքում ամենամոդայիկ բառերից մեկը «հակահեղափոխությունն» է: Այդ բառի հետ վարկանիշային առումով մրցակցում են «սաբոտաժ»-ը և «դուխով»-ը:
Եթե ասվում է, որ կա հակահեղափոխություն, ապա ենթադրվում է, որ եղել է հեղափոխություն: Իսկ ինչո՞ւ է եղել հեղափոխություն, և ինչո՞ւ է մերժվել Սերժը:
Եթե ընդունում ենք, որ ապրիլ-մայիսին տեղի ունեցածը հեղափոխություն էր, ապա այն տեղի ունեցավ, որպեսզի կոռուպցիա չլինի, որպեսզի պաշտոնը չօգտագործվի անձնական հարստացման համար, որպեսզի բարեկամը, խնամին ու ծանոթը չդառնան կարիերային աճի նախադրյալներ, որպեսզի պետական պաշտոնյան տարատեսակ ձևերով կաշառք չվերցնի, որպեսզի պետբյուջեն չդառնա պաշտոնյաների հարստացման աղբյուր, որպեսզի ...
Հայտարարությունների մակարդակով մենք ունենք հուժկու բաներ: Խոստացվում է, որ վերջ է տրվելու ԽԾԲ-ին (խնամի, ծանոթ, բարեկամ), որ պաշտոնյան կաշառք չի վերցնելու, որ կոռուպցիան արդեն հաղթահարված է:
Հայտարարությունները կան, բայց իրական կյանքում հակառակ բաներն ենք տեսնում: ԽԾԲ համակարգն առավել քան երբևէ առաջ է մղված:
Քայլե՞լ ես, «հո՛ւ» արե՞լ ես: Եթե այո, ուրեմն մերոնքական ես ու պաշտոն պիտի ստանաս, ավագանի դառնաս, դեպուտատ դառնաս:
Ի դեպ, կաշառքը ինչպես կար, այնպես էլ մնացել է: Միգուցե դեռևս չափերն են փոքր կամ էլ մեզ տեսանելի չեն մեծ չափերը, բայց ամեն ինչ սկսվում է սկզբունքից: Իսկ սկզբունքն այն է, որ, օրինակ, այն մարդը, ով փող է տվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պատկանող մասնավոր ընկերությանը, նշանակվել է գյուղատնտեսության նախարար:
Ավինյանը ստացել է 35 հազար դոլարանոց դրամաշնորհ այն ժամանակ, երբ փոխվարչապետ էր: Ստացել է առերևույթ հանցակազմ չպարունակող տարբերակով և ստացել է առաջին հայացքից ոչ այնքան մեծ գումար, բայց դե կոռուպցիան սկսվում է նման «փոքր» բաներից, ինչպես որ այն հայտնի անեկդոտում էր ասվում, որ ամեն ինչ սկսվում է տարատեսակ հարցուփորձից հետո:
Այնպես որ, եթե մեզ մոտ տեղի է ունեցել հեղափոխություն և եթե կա հակահեղափոխություն, ապա այդ «բոբո» հակահեղափոխությանը պետք է փնտրել հեղափոխականների ներսում:
Հակահեղափոխությունը սկսվում է 35 հազար դոլարով, իսկ հետո կարող է ավարտվել «Պաշտոնական դիրքի չարաշահում» հոդվածով:
Ինչից է սկսվում հակահեղափոխությունը

Պետրոս Ալեքսանյան