Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնվել է առերևույթ կոռուպցիոն երևույթ պարունակող պատմության մեջ:
Ինչպես հայտնի է, Ավինյանին պատկանող մասնավոր ընկերությանը գումար ($35.000) է փոխանցել մեկը, ով փոխանցումից հետո նշանակվել է գյուղնախարար: Գումարը փոխանցվել է այն ժամանակ, երբ Ավինյանը ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրությանը անհայտ անդամ էր, այլ արդեն ժողովրդի վարչապետի կողմից նշանակված ժողովրդի փոխվարչապետ:
Ճիշտ է, թղթերով, ինչպես կասեր դասականը, Ավինյանի մոտ ամեն ինչ կարգին է և պաշտոնական բացատրությունը հնչել է, բայց նախկին իշխանությունների օրոք էլ թղթերով ամեն ինչ կարգին էր լինում և նրանց հարազատներն էին «հաղթեցվում» տենդերներում ու պետական գնումներում:
Թե ինչ գործընթացներ կհաջորդեն այս առերևույթ կոռուպցիոն բացահայտումից հետո, դժվար է ասել: Մեզ տվյալ դեպքում հարցը շատ ավելի լայն համատեքստում է հետաքրքրում:
Քաղաքականություն և բիզնես
Շատ մոդայիկ է քաղաքականության և բիզնեսի տարանջատման մասին խոսակցությունը: Դրա մասին խոսողներից շատերը չեն հասկանում, թե ինչից են խոսում և ունեն շատ պարզունակ պատկերացումներ:
Ընդունված «շտամպերի» համաձայն՝ շատերը երբ ասում են, թե բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից, նկատի ունեն, որ Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը կամ Գագիկ Ծառուկյանը չպետք է լինեն պատգամավոր: «Այ հենց նրանք չլինեն պատգամավոր, ամեն ինչ իր տեղը կընկնի», մտածում են «քաղաքացիական» արժեքներով առաջնորդվողներն ու փոթորիկ բարձրացնում «Ֆեյսբուք»-ում: Մինչդեռ խնդիրը լրիվ այլ տեղ է:
Եթե խոսվում է բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, ապա պետք է նախ պարզել, թե արդյոք չկա՞ բիզնեսների ու բիզնեսմենների տեսակավորում, արդյոք կա՞ն լավ բիզնեսմեններ, որոնց կարելի է զբաղվել քաղաքականությամբ ու կան վատ բիզնեսմեններ, որոնց չի կարելի քաղաքականությամբ զբաղվել:
Պետք է նաև հասկանալ, թե ինչո՞ւ է բիզնեսը քաղաքական դաշտ մտնում, ինչո՞ւ է խոշոր գործարարը ցանկանում պատգամավոր կամ կուսակցապետ դառնալ:
Ո՞վ պետք է զբաղվի քաղաքականությամբ
Եթե քաղաքականության մեջ չպետք է լինեն մարդիկ, ովքեր բիզնեսով են զբաղվում կամ բիզնեսի սեփականատեր են, ապա կարելի է ենթադրել, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն ազատ փիլիսոփաները, գործազուրկները, բոմժերը և նրանք, ովքեր այլ անելիք չունեն: Ես, իհարկե, ծայրահեղականացնում եմ գնահատականս, բայց մեծ հաշվով այդպես է ստացվում, եթե լսելու լինենք այն մարդկանց, ովքեր կոկորդ են պատռում քաղաքականության ու բիզնեսի տարանջատման թեմայով:
Այդ մարդկանց կանխավարկածով` բիզնեսը մի հրեշավոր բան է և ի սկզբանե հանցավոր մի ոլորտ, որտեղից մարդը չպետք է մտնի մաքրամաքուր քաղաքական տարածք: Բայց չէ՞ որ դա սխալ կարծրատիպ է: Ոչ բիզնես դաշտն է հրեշավոր, ոչ էլ քաղաքական դաշտն է մաքրամաքուր: Բիզնեսում էլ, քաղաքականության մեջ էլ կան կյանքում պատահող բոլոր դեպքերը: Հանդիպում ենք և՛ սրիկաների, և՛ նորմալ մարդկանց, և՛ անմեղսունակների, և՛ ռացիոնալների:
Քաղաքականությունը և բիզնեսը միմյանց հետ շաղկապված են ու մարդը չի կարող «օդից» ընկնել քաղաքական դաշտ:
Բիզնեսի ու քաղաքականության միաձուլվածքը վտանգավոր է դառնում, երբ որևէ մեկը զբաղեցնում է պաշտոն ու այդ պաշտոնն օգտագործում սեփական բիզնեսը հովանավորելու և մրցակիցներին դուրս թողնելու նպատակով:
Եթե, օրինակ, Փաշինյանն իր պաշտոնն օգտագործի ու բյուջեից ֆինանսական օգնություն հատկացնի «Հայկական ժամանակ» թերթին, դա արդեն կլինի բիզնեսի ու քաղաքականության միաձուլում: Նման բան այս պահին չկա, և ուրեմն հնարավոր չէ խոսել բիզնեսի ու քաղաքականության սերտաճման մասին:
Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցածը այլ է: Սա քաղաքականության ու բիզնեսի առերևույթ միաձուլում է: Այ սա՛ չի կարելի թույլ տալ: Ավինյանի բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն: Այլապես հետագայում կարող է կրկնվել այն երևույթը, ըստ որի՝ Հայաստանը դառնում է դրախտավայր կամ ինչպես հիմա ընդունված է ասել՝ երջանիկ, միայն պաշտոնյաների ու նրանց մերձավորների համար: Միայն նրանք են դառնում հաջողակ բիզնեսմեններ ու կարիերա անողներ:
Ինչո՞ւ է բիզնեսը զբաղվում քաղաքականությամբ
Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, որ խոշոր բիզնեսի համար իմաստ չկա մտնել քաղաքականության մեջ, քանզի հիմա այլ խաղի կանոններ են և այլ մթնոլորտ է: Բայց երբ խոսքից անցնում ենք պրակտիկ դաշտ, պարզվում է, որ իմաստ կա: Գործարար Սամվել Մայրապետյանի հետ տեղի ունեցածը ասվածի ապացույցներից է:
Մայրապետյանը զբաղվում էր բիզնեսով ու իմաստ չէր տեսնում դառնալ պատգամավոր կամ կուսակցություն ստեղծել, թեև իր անձնական որակներով կարող էր անել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Մայրապետյանը չունի պատգամավորական անձեռնմխելիություն և նրան հեշտորեն կալանավորել են:
Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Մայրապետյանի «մեղքն» այն է, որ համատեղ բիզնես ունի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ: Ներկայիս քաղաքական իրավիճակում դա լուրջ մեղք է համարվել ու Մայրապետյանը, չնայած առողջական լուրջ խնդիրներին ու իրավական լուրջ հիմքի բացակայությանը, զրկվել է ազատությունից:
Մայրապետյանի օրինակը ցույց է տալիս, որ հայաստանյան տիպի երկրներում, որտեղ մշտապես առկա է քաղաքական անկայունության ու սեփականության վերաբաշխման վտանգը, որտեղ չկան մասնավոր սեփականության ինստիտուցիոնալ պաշտպանության կայացած մեխանիզմներ ու գործում է ընտրովի «արդարադատությունը», բիզնեսմենը և հատկապես խոշոր բիզնեսմենը պետք է զբաղվի քաղաքականությամբ: Դրան առաջին հերթին դրդում է իշխանությունը. հները հաստատ դրդում էին, իսկ նորերը չեն ուզում դրդել, բայց այդպես ստացվում է:
Եթե, օրինակ, Մայրապետյանը լիներ պատգամավոր կամ կուսակցության նախագահ, ապա նա ոչ թե անազատության մեջ կհայտնվեր, այլ կարող էր դառնալ դեկտեմբերին արտահերթ ընտրություն պահանջող բիզնեսմեն-պատգամավոր ու քաջալերվեր իշխանության կողմից կամ էլ կարող էր համաձայնագիր ստորագրել Փաշինյանի հետ ու օլիգարխից դառնալ օրինակելի սեփականատեր: Կաներ նման բան թե ոչ, այլ հարց է: Հարցը տվյալ դեպքում այն է, որ քաղաքական վահան ունեցող բիզնեսմենն ավելի պաշտպանված է, քան չունեցողը և դա է պատճառը, որ բիզնեսը մտնում է քաղաքականություն:
Ասելս այն է, որ արդարադատության համակարգի չկայացվածության ու իշխանության վարքագծի պատճառով է, որ խոշոր բիզնեսմենները մտնում են քաղաքականություն: Նրանք դա անում են ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով:
Քանի դեռ իշխանությունները բիզնեսին հետապնդում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, բիզնեսը պետք է զբաղվի քաղաքականությամբ, որպեսզի իշխանությունը վերջնականապես տոտալիտար չդառնա:
Իշխանությանը ձեռնտու է անցյալ չունեցող, սեփականությունից զուրկ, բացառապես ինքն իրեն ներկայացնող ու միայն «վոժդին» պարտական «քաղաքական գործիչների» ներկայությունը խորհրդարանում ու իշխանության մյուս թևերում: Բայց դա դեպի տոտալիտարիզմ տանող ճանապարհ է:
Անգլիայում, օրինակ, երկար ժամանակ ընտրական իրավունք չէին տալիս նրանց, ովքեր անհրաժեշտ նվազագույն քանակի սեփականություն չունեին: Համարվում էր, որ ոչ ունևոր մարդը չի կարող մասնակցել պետական կառավարմանը, քանզի աղքատ մարդը ենթակա է մանիպուլյացիայի ու չի կարող ռացիոնալ որոշումներ կայացնել, էլ ուր մնաց, թե պետական կառավարմանը մասնակցի:
Ահագին ժամանակ անցավ մինչև որ Անգլիայում որոշեցին համընդհանուր դարձնել ընտրական իրավունքը, բայց դրանից առաջ պրոլետարիատը հասցրել էր ահագին հարստանալ ու շահերի խմբի վերածվել՝ ի դեմս արհմիությունների ու լեյբորիստական կուսակցության:
Մի խոսքով, բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը մակերեսային հարց չէ և անհրաժեշտ է տարբեր հարթություններով այն քննարկել:
Հայաստանում քաղաքականության ու բիզնեսի տարանջատմանը հնարավոր է հասնել սեփականության պաշտպանության մշակույթ ձևավորելով ու քաղաքական նպատակահարմարությամբ իրավական քայլերի չգնալու խաղի կանոններ սահմանելով:
Քաղաքականության և բիզնեսի տարանջատման մասին

Հայկ Ուսունց