Տնտեսական

31.10.2018 19:08


Տիգրան Խաչատրյանը համոզված է, որ Ամուլսարի հետ կապված որոշումները երկիմաստության տեղիք չեն տալու

Տիգրան Խաչատրյանը համոզված է, որ Ամուլսարի հետ կապված որոշումները երկիմաստության տեղիք չեն տալու

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված բոլոր որոշումները կայացվելու են իրավական կարգավորումների պահանջից ելնելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան խաչատրյանը:

Նրա խոսքով` ծրագրի հետ կապված պետք է լինի համոզվածություն, որ իրավական եզրակացությունները կատարվել են օրենքին համապատասխան:

«Երբ նման գործընթացները ժամանակի մեջ դանդաղում են, դա առաջացնում է սպասող կողմի որոշակի դժգոհություն: Կառույցները, որոնք որ իրավասու են այդ ընթացքը սպասարկելու համար, պետք է անեն առավելագույնը իրենց արդար եզրակացություններն արագ կայացնելու հարցում»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ «Լիդիան Արմենիա» ընկերության դեպքում հարցը վերաբերվում է բնապահպանական խնդիրներին, և համապատասխան կառույցներն այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում:

«Մենք հասկանում ենք, որ դա պետության և օտարերկրյա ներդրումների ծավալով ամենամեծ ներդրումներից է ոչ միայն Հայաստանի համար, այլև միջազգային ներդրումային հանրության ուշադրության կենտրոնում է, և համոզված ենք, որ առաջիկայում կայացված որոշումները լինելու են այնպիսին, որ որևէ երկիմաստության տեղիք չտան: Եթե կան բացեր, այդ թվում՝ բնապահպանական, դրանք կարգավորելի են, ապա կլինեն խորհուրդներ, թե ինչպես պետք է կազմակերպություններ բացել, որպեսզի կարողանան քայլել առաջ: Եթե չկան նման բացեր, ապա կազմակերպությունը, վերահաստատվելով և ավելի վստահ լինելով, որ իր ունեցած եզրակացություններն առ այսօր համապատասխանում են օրենքի պահանջին, կշարունակի իր նախատեսած գործունեությունը»,-հավելեց Տիգրան Խաչատրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը