Քաղաքական

01.11.2018 19:05


Դատարանն այս պահին քննում է Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանն այս պահին քննում է Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը

Factor.am-ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է «Մարտի 1-ի» գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն տարածեց հաղորդագրություն այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Հ.-ն, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը։

Այս խորագրի վերջին նյութերը