Լրահոս

06.03.2010 10:50


Մ. Գորբաչով. «Հիմա հնարավոր չէ պատկերացնել, որ Ղարաբաղը նորից լինի Ադրբեջանի կազմում»

Մ. Գորբաչով. «Հիմա հնարավոր չէ պատկերացնել, որ Ղարաբաղը նորից լինի Ադրբեջանի կազմում»

-Այնպիսի հակամարտություններում, ինչպիսին ղարաբաղյանն էր, հաղթողներ չեն լինում. պետք էր պայմանավորվել, և այն ժամանակ՝ 80-ականների վերջին, մենք կարող էինք ինչ-որ ձևով լուծել Ղարաբաղի հարցը, - Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հայտարարեց ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ, Նոբելյան մրցանակակիր Միխայիլ Գորբաչովը։

Նա նշել է, որ ինքն առաջարկում էր Ղարաբաղին տալ հանրապետության կարգավիճակ։ Այն ժամանակվա Ադրբեջանի ղեկավարությունը՝ Վեզիրովը, նրա կարծիքով ցանկանում էր համաձայնվել, բայց հետո չստացվեց. «Այն ժամանակ գուցե հնարավոր լիներ խնդիրը կարգավորել, իսկ հիմա արդեն հնարավոր չէ պատկերացնել, որ Ղարաբաղը նորից լինի Ադրբեջանի կազմում։ Այսօր կրկին պատերազմական կոչեր են հնչում, և պետք չէ թույլ տալ, որ Ղարաբաղում նորից պատերազմ սկսվի. պետք է բանակցել։ Ուրիշ ելք չկա։ Պատերազմը պետք է բացառել, հակառակ դեպքում դրանում ներգրավված կլինեն նաև մեծ տերությունները»։

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը