Նիկոլ Փաշինյանի թիմը ճաքե՞ր է տալիս. փոխվարչապետի օգնականի սկզբունքային դիրքորոշումը
Ապրիլին հայտարարվեց, որ սկսվում է թավշյա հեղափոխություն: Ու թեև գաղափարական ու արժեքային առումով որևէ հեղափոխական միտք կամ բանաձև չհնչեց («Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»-ը մի կարգախոս էր, որը կորցրեց իր իմաստը ապրիլի 23-ին), բայց այդուհանդերձ տեղի ունեցածը առերևույթ հեղափոխական բնույթ էր կրում՝ ժողովրդական լայն զանգվածների ներգրավմամբ:
Հեղափոխությունը դեռ առջևում է, բայց թավշյան եղել է: Խոսքն անարյուն իշխանափոխության մասին է:
Հրապարակում հնչած շատ քիչ մտքեր կային, որոնք իրենց մեջ գաղափարական կամ հայեցակարգային դրույթներ էին պարունակում: Առանձնանում էր Ընտրական նոր օրենսգրքի ընդունման, ռեյտինգային ընտրակարգից հրաժարման ու համամասնական ընտրակարգին անցնելու պահանջը: Այսինքն՝ եթե կար հեղափոխական մի բան ապրիլ-մայիսին տեղի ունեցածի մեջ, ապա դա վերաբերում էր Ընտրական նոր օրենսդրությանը (նաև՝ կուսակցություններին վերաբերող օրենքում պետք է փոփոխություններ արվեին): Ուշագրավ է, որ հենց այդ պահանջի կյանքի կոչմանը հետամուտ չեղավ Նիկոլ Փաշինյանը: Ճիշտ հակառակը, կնքվեց յուրօրինակ պայմանագիր ՔՊԿ-ի, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև՝ ապագա ԱԺ-ում իշխանության ու ընդդիմության տեղերի բաշխման թեմայով: Այդ պայմանագրի իրագործման գլխավոր երաշխիքը ռեյտինգային ընտրակարգի պահպանումն էր, ինչը և արվեց:
Եթե «զոմբիներին» հանենք, ապա մնացածի համար պարզ է, որ Փաշինյանի ձայները խորհրդարանում լիովին բավարար էին նոր Ընտրական օրենսգիրքն անցկացնելու համար, սակայն այդ ձայները չմոբիլիզացվեցին և ՀՀԿ-ն այստեղ կապ չունի, ինչպես որ մատուցում են Փաշինյանի ու Ծառուկյանի թիմակիցները:
Ռեյտինգայինը պետք էր ՔՊԿ-ին, ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին նաև այն բանի համար, որ մյուս ուժերին դուրս թողնեն խորհրդարանից:
Եվ այսպես, ռեյտինգային ընտրակարգի դեմ հանդես եկող Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո կողմ եղավ նույն այդ ընտրակարգին (ինչպես որ կողմ եղավ պարտադիր կուտակայինին, նախորդ ռեժիմի կադրերին և մյուս բաներին):
Նկատենք, որ իր այդ վարքագծով Փաշինյանն օրիգինալ չէ: Բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում էլ երբ իշխանության են գալիս հեղափոխությամբ կամ հեղափոխական տեխնոլոգիաներով ու պոպուլիստական կոչերով, իշխանությունը վերցնելուն պես դառնում են խոր հակահեղափոխական ու հակապոպուլիստ:
Նոր իշխանությունների այս վարքագիծը քննադատող առաջին«ծիծեռնակն» ի հայտ եկավ: Սկզբունքային դիրքորոշմամբ հանդես եկավ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր. «Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև ընտրությունները ունենալ ժամանակավոր կառավարություն: Տապալված ընտրական օրենսգիրքը հռչակված այդ ծրագրի առանցքային կետն էր: Եվ այդ մասին հայտարարվել է հեղափոխության հարթակից, այդ մասին հայտարարվել է Աժ ամբիոնից, դա է արձանագրված անցումային կառավարության ծրագրի առաջին իսկ էջում:
Անցումային կառավարությունը տապալել է իր այդ հանձնառությունը»:
Նահապետյանը գնահատական տալով տեղի ունեցածին՝ ներկայացրել է հրաժարական. «Առկա իրավիճակում պատասխանատվությունը հանրության առաջ չափազանց կարևոր է: Եվ, քանի որ այլևս որևէ հնարավորություն չկա կատարելու ստանձնած պարտավորությունը, ինձ այլ բան չի մնում` քան պաշտոնը թողնելը, որպես մեր հռչակած սկզբունքներին լուրջ վերաբերված մարդկանց առաջ պատասխանատվության վերջին միջոց, որպես իմ` այդ կառավարությունում գտնվելու առանցքային նպատակի տապալման գնահատական»:
Փաստորեն դեպի Նիկոլ Փաշինյանի իշխանական նավակ նկատվող հսկայական ներգաղթի ֆոնին կա նաև արտագաղթ: Դրանք ծավալներով, իհարկե, անհամեմատելի են, բայց ամեն դեպքում:
«Ներգաղթյալների» բացատրությունները իրար նման են ու հիշեցնում են Արմեն Աշոտյանի քծնանքներն առ Սերժ Սարգսյան: Իսկ ահա «արտագաղթողի» ձևակերպումը սկզբունքային էր ու արժանապատիվ: Դա այն փոքրիկ ճաքն էր, որը կարող է խորանալ ընդդիմության փաստացի բացակայության պատճառով:
Եթե դրսից հակակշռող ուժ չկա, ապա ներսից է ծնվում ընդդիմախոսը: Թե որքանով դա, այսպես ասած, թրենդային կդառնա, դժվար է ասել: Համենայնդեպս սկզբնական փուլում հազիվ թե Միքայել Նահապետյանի վարքագիծը համատարած դառնա իշխանական թևում, քանզի Փաշինյանի թիմում հայտնվածների ճնշող մեծամասնությանը հետաքրքրում է զուտ իշխանության հարցը: Ինչպես որ Նիկոլ Փաշինյանին:
Նիկոլ Փաշինյանի թիմը ճաքե՞ր է տալիս. փոխվարչապետի օգնականի սկզբունքային դիրքորոշումը
Ապրիլին հայտարարվեց, որ սկսվում է թավշյա հեղափոխություն: Ու թեև գաղափարական ու արժեքային առումով որևէ հեղափոխական միտք կամ բանաձև չհնչեց («Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»-ը մի կարգախոս էր, որը կորցրեց իր իմաստը ապրիլի 23-ին), բայց այդուհանդերձ տեղի ունեցածը առերևույթ հեղափոխական բնույթ էր կրում՝ ժողովրդական լայն զանգվածների ներգրավմամբ:
Հեղափոխությունը դեռ առջևում է, բայց թավշյան եղել է: Խոսքն անարյուն իշխանափոխության մասին է:
Հրապարակում հնչած շատ քիչ մտքեր կային, որոնք իրենց մեջ գաղափարական կամ հայեցակարգային դրույթներ էին պարունակում: Առանձնանում էր Ընտրական նոր օրենսգրքի ընդունման, ռեյտինգային ընտրակարգից հրաժարման ու համամասնական ընտրակարգին անցնելու պահանջը: Այսինքն՝ եթե կար հեղափոխական մի բան ապրիլ-մայիսին տեղի ունեցածի մեջ, ապա դա վերաբերում էր Ընտրական նոր օրենսդրությանը (նաև՝ կուսակցություններին վերաբերող օրենքում պետք է փոփոխություններ արվեին): Ուշագրավ է, որ հենց այդ պահանջի կյանքի կոչմանը հետամուտ չեղավ Նիկոլ Փաշինյանը: Ճիշտ հակառակը, կնքվեց յուրօրինակ պայմանագիր ՔՊԿ-ի, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև՝ ապագա ԱԺ-ում իշխանության ու ընդդիմության տեղերի բաշխման թեմայով: Այդ պայմանագրի իրագործման գլխավոր երաշխիքը ռեյտինգային ընտրակարգի պահպանումն էր, ինչը և արվեց:
Եթե «զոմբիներին» հանենք, ապա մնացածի համար պարզ է, որ Փաշինյանի ձայները խորհրդարանում լիովին բավարար էին նոր Ընտրական օրենսգիրքն անցկացնելու համար, սակայն այդ ձայները չմոբիլիզացվեցին և ՀՀԿ-ն այստեղ կապ չունի, ինչպես որ մատուցում են Փաշինյանի ու Ծառուկյանի թիմակիցները:
Ռեյտինգայինը պետք էր ՔՊԿ-ին, ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին նաև այն բանի համար, որ մյուս ուժերին դուրս թողնեն խորհրդարանից:
Եվ այսպես, ռեյտինգային ընտրակարգի դեմ հանդես եկող Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո կողմ եղավ նույն այդ ընտրակարգին (ինչպես որ կողմ եղավ պարտադիր կուտակայինին, նախորդ ռեժիմի կադրերին և մյուս բաներին):
Նկատենք, որ իր այդ վարքագծով Փաշինյանն օրիգինալ չէ: Բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում էլ երբ իշխանության են գալիս հեղափոխությամբ կամ հեղափոխական տեխնոլոգիաներով ու պոպուլիստական կոչերով, իշխանությունը վերցնելուն պես դառնում են խոր հակահեղափոխական ու հակապոպուլիստ:
Նոր իշխանությունների այս վարքագիծը քննադատող առաջին «ծիծեռնակն» ի հայտ եկավ: Սկզբունքային դիրքորոշմամբ հանդես եկավ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր. «Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև ընտրությունները ունենալ ժամանակավոր կառավարություն: Տապալված ընտրական օրենսգիրքը հռչակված այդ ծրագրի առանցքային կետն էր: Եվ այդ մասին հայտարարվել է հեղափոխության հարթակից, այդ մասին հայտարարվել է Աժ ամբիոնից, դա է արձանագրված անցումային կառավարության ծրագրի առաջին իսկ էջում:

Հայկ Ուսունց