Լիսկայից ապտակ ուտելուց հետո գործարար ներկայացող Սիլվա Համբարձումյանը սկսեց անսահմանորեն քծնել Սերժ Սարգսյանին: Դա տևեց ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելու օրերը:
Հիմա «գործարար» Սիլվան քծնանքի նոր առարկա ունի՝ Նիկոլ Փաշինյանը:
Դատելով ամենից՝ Սիլվան ոչ միայն քծնանքի նոր առարկա ունի, այլ նաև նոր աշխատանք: Նա կաշառատու է աշխատում: Մեր օրերում դա պահանջված ու նաև պաշտպանվող մասնագիտություն է (ըստ տարածված տեղեկությունների` իշխանությունները Սիլվային պետական «ախրանա» են կցել):
Կաշառատու աշխատելու համար շատ խելք ու արժանիքներ, ինչպես հասկանում եք, պետք չեն: Ընդամենը պետք է տալ այնպիսի անուններ, ինչպիսին որ պահանջում են հեղափոխական ժամանակները:
Սիլվան մեր օրերի Նաիրի Հունանյանն է: Կար ժամանակ, երբ մեկին ուզում էին քաղաքական դաշտից վերացնել, վախեցնում էին, որ այնպես կանեն, որ Նաիրին իր անունը կտա: Արդեն նույնիսկ սև անեկդոտներ էին շրջանառվում, ըստ որի՝ եթե ուզում ես, որ հարևանիդ բռնեն, ապա կարող ես Նաիրի Հունանյանի միջոցով դա անել. ընդամենը պետք է Նաիրին հարևանիդ անունը տա որպես հոկտեմբերի 27-ի կազմակերպիչ և վերջ:
Ուշագրավ է, որ «գործարար» Սիլվան խոսում է միլիոններով կաշառք տալու մասին, բայց պետությունը նրան ոչ թե ձերբակալում է և ներգրավում ենթադրյալ քրեական գործում որպես առնվազն հանցակից կողմ, այլ նրան պահում է որպես վկա ու «քսի» տալիս անհրաժեշտ ուղղությամբ:
Ուշագրավ է նաև այն, որ Սիլվայի միջոցով գործարք են առաջարկում, մասնավորապես, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին: Նրան Սիլվայի միջոցով հասկացնում են, որ եթե իրենց ուզած ցուցմունքը տա իրենց ուզած մարդկանց դեմ, ապա մեղադրյալից կվերածվի վկայի:
Ահա այսպիսի «թավշյա» գործընթացներ:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Լիսկան անտանելի կերպար է և նրա համար լացում է Քրեական օրենսգիրքը, բայց մի հարցում նա, փաստորեն, չէր սխալվել: Լիսկան մի բան գիտեր, որ Սիլվային ապտակում էր:
Կաշառատու Սիլվան (Նաիրի Հունանյանի վերադարձը)