Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք ընդմիշտ են ինչպես Կոկա-կոլան:
Կա երկու հիմնական պատճառ, որոնք հնարավորություն են տալիս նմանատիպ «կոկա-կոլաներ» ունենալ.
1. այդ մարդիկ շատ արագ կարողանում են գույն փոխել, ճամբարից ճամբար թռչկոտել և տեղավորվել օրվա իշխանության թիմում,
2. նրանք չերևացող աշխատանք են կատարում, գորշ են ու պետքական բոլոր իշխանությունների համար (ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ լավ հաշվետարներ միշտ էլ պետք են գալիս):
Կան, իհարկե, այնպիսինները, որոնք հա՛մ առաջին, հա՛մ երկրորդ կետի պահանջներին են բավարարում: Դրանցից մեկը Երևանի նախկին փոխքաղաքապետ, իսկ այժմ Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավոր խորհրդական նշանակված Կամո Արեյանն է:
Փոխվում են քաղաքապետերը, հեռանում են մենշևիկները, գալիս են բոլշևիկները, վաղն էլ կարող են գալ ֆաշիստները, բայց Կամո Արեյանը մնում է: Նա ընդմիշտ է, ինչպես Կոկա-կոլան:
Մարությանն ասում է, որ Արեյանն իր մեջ մարմնավորում է մայրաքաղաքի կառավարման ինստիտուցիոնալ հիշողությունը (ՔՊԿ-ի հետ առնչվողները շատ են սիրում «ինստիտուցիոնալ» բառը՝ առանց դրա իմաստի մեջ խորանալու) և այդ իսկ պատճառով էլ նրան պահում է: Եվ ընդհանրապես, նորանշանակ քաղաքապետի բոլոր հայտարարությունները և գործողությունների տրամաբանությունն ու փիլիսոփայությունն այն է, որ նախկինում ինչ արվել է, լավ է արվել և պետք է շարունակել նախկինների գործը, պարզապես՝ առանց Տարոն Մարգարյանի (գրեթե նույն մոդելը համապետական մակարդակում է՝ պահպանել, այսպես ասած, սերժիզմն՝ առանց Սերժ Սարգսյանի):
Արեյանի ինստիտուցիոնալ հիշողության մասին Մարությանի պնդումները միգուցե ճիշտ են, բայց ճիշտ է նաև այն տեսակետը, որ նորերը կառավարման փորձ չունեն ու դա ամեն օր զգացնել է տալիս: Արեյանի ինստիտուցիոնալ հիշողությունը վկայում է նորերի ինստիտուցիոնալ անտեղյակության մասին:
Մեզ մնում է միայն հաջողություն մաղթել կարմիր կետագծերը վերացնելու կոչերով հանդես եկող, քաղաքային տրանսպորտը չթանկացնելու քարոզով ժամանակին փիառվող, աղբահեռացնող մի քանի ընկերություն ներգրավել խոստացող և մայրաքաղաքը վերջապես աղբից ազատող, տեսախցիկներն ու արագաչափերը քարկոծելու օգնությամբ իշխանության եկող, Երևանի շենքերի վերելակները չափերով մեծացնող ու մոդեռնիզացնող, մետրոյի կայարան կառուցող, «Գործարանային» մետրոյին կից «մոլ» սարքող, նախկին իշխանությունների օրոք և նախկին իշխանությունների բիզնես համակարգում միլիոնատեր դարձած ու հեծանիվ քշող Մարությանին: Արեյանի ինստիտուցիոնալ հիշողությունը, թերևս, կօգնի նորանշանակ քաղաքապետին կատարել իր խոստումները:
Ընդմիշտ Կոկա-կոլա – 4

Պետրոս Ալեքսանյան