Տնտեսական

07.11.2018 17:12


Ատամնաբույժները բողոքի ակցիա են իրականացրել (տեսանյութ)

Ատամնաբույժները բողոքի ակցիա են իրականացրել (տեսանյութ)

Առողջապահության նախարարության դիմաց մի խումբ ատամնաբույժներ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով վերանայել արտոնագրային վճարների մասին որոշումը: Ակցիայի մասնակից Հովհաննես Գևորգյանի խոսքով, դեռևս մայիսին են դիմել նախարարություն, որպեսզի այդ հարցը լուծվի:

«Առողջապահության նախարարը պատասխանել էր մեզ, որ այդ հարցը կքննարկի ՊԵԿ-ի հետ և հետագայում կայացրած որոշման մասին մեզ կասի»:

Փոփոխություններ չլինելու պատճառով, ակցիայի մասնակիցները նամակով դիմել են նաև կառավարության ղեկավարին, որից պատասխան են ստացել՝ հանձնարարական է տրվել Ֆինանսների և Առողջապահության նախարարություններին հանդիպել խնդրով մտահոգ քաղաքացիների հետ:

Ակցիայի մասնակցի խոսքով, հանդիպումը տեղի է ունեցել: Հանդիպել են նաև ՊԵԿ աշխատակիցների հետ, որոնք նշել են.

«Մինչև հունվարի 1-ը հարկային օրենսգիրքը փոփոխվելու է: Գործընթացի համաձայն, Ֆինանսների և Առողջապահության նախարարությունները կուսումնասիրեն այդ հարցը»:

Հովհաննես Գևորգյանը նշեց, որ ցանկանում են մասնակից լինել հարցի քննարկումներին:

«Նման օրենքներ քննարկելիս պետք է շահագրգիռ բոլոր կողմերին հրավիրել: Մենք ծանոթ ենք ոլորտի նրբություններին, մենք էլ առաջարկություններ ունեն, որոնք կարող են արդյունավետ լինել հարցի լուծման համար»:

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը