Այս տարվա գարնանը սկիզբ առած քաղաքական գործընթացները գլխավորող Նիկոլ Փաշինյանը դրանք որակեց որպես թավշյա, ոչ բռնի և ժողովրդական հեղափոխություն (գործընթացն սկսվեց Գյումրիի հրապարակից ու ավարտվեց Հանրապետության հրապարակում):
Ժողովուրդը դուրս եկավ փողոց, որպեսզի մերժի Սերժին (հընթացս նրան համոզեցին, որ բացի Սերժին մերժելուց, պետք է սիրի Նիկոլին):
Սերժին մերժելուց բացի կային նաև այլ կարևոր պահանջներ, որոնք ներկայացվեցին ժողովրդի անունից՝ մինչև այդ «դաբրո» ստանալով հրապարակում հավաքվածների կողմից:
Այդ պահանջներն էին՝
1. Սերժ Սարգսյանի հրաժարական,
2. Ժողովրդի վարչապետի ընտրություն ու նոր կառավարության ձևավորում,
3. Ընտրական նոր օրենսգրքի և Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, որից հետո միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Ժողովրդի անունից ներկայացված պահանջների բոլոր կետերը բավարարվեցին, բացի մեկից: Չընդունվեց Ընտրական նոր օրենսգիրքը, չփոխվեց Կուսակցությունների մասին օրենքը:
ՀՀԿ-ի համար կարված «ռեյտինգային» ընտրակարգը մնաց: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց համար միևնույն է, թե որ ընտրակարգով կլինեն ընտրությունները և խոստովանեց, որ «ռեյտինգայինը» ձեռնտու է իշխանությանը, այսինքն՝ իրեն:
Եթե անմիջապես իր իշխանությանը սպառնացող վտանգի դեպքում Փաշինյանն անմիջապես կոչ էր անում իր կողմնակիցներին դուրս գալ փողոց ու դնում էր սև-սպիտակի հարց, ապա Ընտրական նոր օրենսգրքի ընդունման հարցում նա ընդգծված հանդարտություն ցուցաբերեց, այսինքն՝ հրապարակում քվեարկված այդ մի կետի համար, մեղմ ասած, ջանքեր չգործադրեց:
Հասկանալի պատճառներով՝ ռեյտինգայինը ձեռնտու է նաև ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին:
Փաշինյանի, Սերժի ու Ծառուկյանի շահերը ռեյտինգայինի պահպանման հարցում համընկան:
Հեղափոխությունը ողջունած կամ հեղափոխությանն աջակցած մյուս ուժերը ռեյտինգայինով «քցվում» են:
Հրապարակում հավաքվածները որոշում կայացնո՞ղ են, թե՞ օգտագործվող միջոց: Մեզ մոտ տեղի է ունեցել հեղափոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն: Սրանք հռետորական հարցադրումներ են:
Հեղափոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն (տեսանյութ)

7or.am