«ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել»․ Արամ Սարգսյան
Այսօր ձևավորվեց «Մենք» դաշինքը, որի մասն են կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու «Հանրապետություն» կուսակցությունը։ Հենց «Մենք» դաշինքով էլ նրանք կմասնակցեն դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին։ Հուշագրի ստորագրման արարողությունից հետո երկու ուժերի ղեկավարները՝ Խաչատուր Քոքոբելյանն ու Արամ Սարգսյանը, պատասխանեցին լրագրողների հարցերին։
Hraparak.am-ը հարցրեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին, թե ինչպե՞ս է ընդդիմությւոն լինելու նոր իշխանություններին, եթե անցնեն խորհրդարան, այն պարագայում, երբ ինքը Փաշինյանի հետ «Ելք» դաշինքում է եղել և հիմա էլ «Ելք» խմբակցության պատգամավոր է։ Նկատեցինք նաև, որ այսօր շատ են խոսում «գրպանային ընդդիմության» մասին, և այդ ակնարկները գուցե ուղղված են նաև իրենց կամ իր հետ դաշնակցած և նույն «Ելք» խմբակցության մասը կազմող մյուս ուժին՝ «Լուսավոր Հայաստանին»։
Սարգսյանը նախ շնորհակալություն հայտնեց շատ կոնկրետ և «ճակատին տրվող» հարցի համար, ապա պարզաբանեց․ «Միանգամից անդրադառնամ «գրպանային ընդդիմության» հարցին։ Նկատի ունեիք իմ և Նիկոլ Փաշինյանի ընկերական-բարեկամական հարաբերությունները, որոնք հանրության մի մասի կարծիքով թույլ չեն տա ինձ դեմ բաներ ասել կամ սեփական տեսակետը հայտնել, որը կհակադրվի գործող իշխանության տեսակետին։ Հավատացնում եմ Ձեզ, որ էն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, այդ թվում՝ նաև Նիկոլ Փաշինյանն ինձ ճանաչում է, էդ մարդիկ համարում են և գիտեն, որ ես մշտապես ասել եմ այն, ինչ մտածում եմ, և շարունակելու եմ էդպիսին լինել»։
Սարգսյանը նաև շնորհակալություն հայտնեց «Ելք» դաշինքի իր գործընկերներին և հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել իրեն՝ իր հետ ճանապարհ անցնելու համար։ «Էս առումով, այո, ինչու չէ, իրար տուն գնալ-գալ էլ կա, բայց դա չի խանգարելու, որ ես կարողանամ իմ առանձնահատուկ տեսակետը հայտնել, որը տարբերվում է, ինչն էլ հիմա արեցի»,-ասաց նա։
Եվ այդ տեսակետները, ըստ Արամ Սարգսյանի, տարբերվում են մի քանի ուղղություններով, և այստեղ նա անդրադարձավ ՀՀԿ-ին ու ՀՀԿ-ի՝ ընդդիմադիր լինելուն։
«Հանրապետականն ինքն է ասում, որ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո Եվրասիական տնտեսական մոտեցման կողմնակից է, որ միջազգային հարթակներում քվեարկում են էնպես, ինչպես Էդվարդ Նալբանդյանն էր ասում։ Ես էլ եմ էդպես ասում։ ՀՀԿ-ն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել, որովհետև էսօրվա դրությամբ գաղափարական առումով իրենք նույն հարթության վրա են։ Եվ ես այլընտրանք եմ իրենց, որովհետև ասում եմ, որ էդ ուղին ճիշտ ուղի չի, ճիշտ ճանապարհով չի տանում։ Եվ դրա համար մենք էսօր դաշինք ենք կնքում «Ազատ դեմոկրատների» հետ, որոնք մշտապես արևմտյան արժեքների, Եվրոպայի հետ տնտեսական դաշտի հետ ասոցացման համաձայնագրի, մեկմիլիարդանոց շուկայի կողմնակից են, ովքեր տեսնում են, որ իրական ներդրումային գումարները ոչ թե Ռուսաստանում են, Ղազախստանում են կամ Բելառուսում, որոնք պատժամիջոցների տակ են ու էդ պատժամիջոցները շատ պինդ են ազդելու մեզ վրա։ Եվ ես Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ էդպիսի ելույթ եմ ունեցել ու շարունակելու եմ ունենալ։ Ու հավատացեք՝ դա Նիկոլ Փաշինյանին էլ է օգուտ»-ասաց պարոն Սարգսյանը՝ նշելով, որ իրենց տեսակը պետք է մեր երկրին։

Աղբյուրը՝ Հրապարակ