Լրահոս

11.11.2018 22:30


Երևանում կին վարորդը Toyota Vitz-ով բախվել է գյուղատնտեսական շուկայի սեղաններին ու հայտնվել եռագույն դրոշի բետոնե պատվանդանին

Երևանում կին վարորդը Toyota Vitz-ով բախվել է գյուղատնտեսական շուկայի սեղաններին ու հայտնվել եռագույն դրոշի բետոնե պատվանդանին

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում, 29-ամյա Ռիմա Վիրաբյանը՝ իր վարած Toyota Vitz մակնիշի 35 ՍR 844 համարանիշի ավտոմեքենայով Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցում՝ գյուղատնտեսական բացօթյա շուկայի մոտ, բախվել է եռագույն դրոշի բետոնե հատվածին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և նրա 2 մանկահասակ երեխաները տեղափոխվել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բետոնե հատվածին բախվելուց հետո երկաթյա մի քանի դետալ վնասել են վթարի վայրում կայանված ՎԱԶ-2106 մակնիշի 35 TС 396 համարանիշի ավտոմեքենայի հետնամասը: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեքենան մինչև բետոնե հատվածին բախվելը հարվածել ու շուռ է տվել գյուղմթերքների առևտրով զբաղվող մի քանի քաղաքացիների սեղանները:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը