Լրահոս

13.11.2018 11:35


Գյումրիում 25-ամյա վարորդը Chrysler-ով բախվել է եզրաքարերին և գլխիվայր շրջվել

Գյումրիում 25-ամյա վարորդը Chrysler-ով բախվել է եզրաքարերին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Զաքարյանը իր վարած Chrysler մակնիշի 85 XX 58 համարանիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը