2009թ. նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանը հայտարարեց, թե իրենց ուսումնասիրությունները և սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մերքաղաքացիներինառաջինհերթինմտահոգումէ ոչ թե թոշակների և աշխատավարձերի խնդիրը, ոչ թե գործազրկության և նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը, ոչ թե գնաճը և փոխարժեքը, և նույնիսկ ոչթեԼեռնայինՂարաբաղիկամցեղասպանությանճանաչմանխնդիրը, այլսոցիալականարդարությանխնդիրը։
Այն, որ սոցիալական արդարության խնդիրը հուզում է մարդկանց, հոգեբան Կարինե Նալչաջյանը բնական է համարում։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ երբ մարդու տարրական պահանջմունքները բավարարված չեն, նա ի վիճակի չէ մտածել և տրամաբանել ավելի բարձր խնդիրների մասին, սակայն դա չի նշանակում, թե սոցիալական արդարության խնդիրն առաջնային տեղ է զբաղեցնում։
Ընգծելով, որ տարբեր հարցումներն ու հետազոտություններն իսկապես ցույց են տալիս, որ Ղարաբաղի հարցը հասարակությանը հուզող խնդիրների առաջին շարքում չէ՝ Կ. Նալչաջյանն ընդգծեց.
-Եթե այսօր առաջին պլանում չէ, հոգեբանական տեսակետից չի նշանակում, թե ինչ-որ մի պահի դա չի կարող առաջնային դառնալ, ամեն ինչ մոռացնել տալ, այդ թվում նաև նյութական կարիքները, բարեկեցության հետ կապված խնդիրները և այլն։
Պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ այս հանգիստ վերաբերմունքը հոգեբանը բացատրում է այն հանգամանքով, որ տասնյակ տարիների զիջումներից հետո, թեկուզ զրկանքների և արյան գնով, հայ ժողովուրդը հաղթել է, հողեր է վերադարձրել՝ այդպիսով հասնելով իր ազգային շատ կարևոր նպատակին։
-Հաղթող մարդու հոգեբանությունն ավելի հանգիստ է։ Երբ մարդն իր առջև նպատակ է դնում, ձգտում է հասնել դրան, ներքին հոգեկան լարվածություններ են առաջանում, բայց հենց հասնում է իր նպատակին, լարվածությունն իջնում է,-ասաց Կ. Նալչաջյանը։-Հետազոտողների կողմից ֆիքսվող այդ վիճակը հոգեբանական տեսակետից բացատրելի է։ Մեր հոգեվիճակը հանգիստ է, բայց եթե հանկարծ Ղարաբաղի գլխին սպառնալիք կախվի, եթե մենք տեսնենք, որ այդքան թանկ գին վճարելով, զրկանքներով մեր նպատակներին հասել ենք, և հանկարծ նորից հարցականի առաջ է կանգնում Ղարաբաղը, նույնիսկ՝ նրա մի մասնիկը, ապա կարծում եմ, որ նորից հոգեկան լարվածության այդ բուռն մթնոլորտը կառաջանա և առաջնային կդառնա։
Պարտվողի հոգեբանության որպես վառ օրինակ էլ Կ. Նալչաջյանը մատնանշում է ադրբեջանական հասարակությանը, որի թիվ մեկ խնդիրը Ղարաբաղն է և հայերի նկատմամբ թշնամանքը.
-Կենդանական մակարդակի ագրեսիվություն կա հայերի նկատմամբ։ Սա բխում է կրած պարտության հանգամանքից, բացի դրանից, ադրբեջանում ստի, կեղծիքի վրա հիմնված քարոզչությունն այնպիսի մակարդակների է հասել, որ մարդկանց հոգիները, միտքը, սիրտը, ամենը պղտորված վիճակում են, նույնիսկ իրականության զգացողությունը կորցրած՝ ատելությամբ են համակված դեպի հայ կոչվածն ընդհանրապես։ Իսկ մենք հանգիստ ենք, մեր ներսը խաղաղ է։
Մեկ հանգամանք կա, որ Կ. Նալչաջյանին ավելի է անհանգստացնում, քան վերոնշյալ հանդարտությունը։ Նրա խոսքերով՝ դա վերջին տարիներին ղարաբաղցիներին և հայաստանցիներին տարանաջատելու և այդպիսով ինքնաթունավորվելու քարոզչությունն է, ինչը շատ վտանգավոր արմատներ է գցել։
-Երբ ասում են՝ Ղարաբաղի հարցում մի քիչ քնած է ամեն ինչ, և այն արտառոց խնդիր չի համարվում, դա ես վտանգավոր չեմ համարում, բայց շատ վտանգավոր է այն խզումը, տարանջատումը, որ ղարաբաղցիներին հայ չեն համարում,- եզրափակեց հոգեբանը։
Հաղթող մարդու հոգեբանությունն ավելի հանգիստ է
2009թ. նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե իրենց ուսումնասիրությունները և սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում է ոչ թե թոշակների և աշխատավարձերի խնդիրը, ոչ թե գործազրկության և նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը, ոչ թե գնաճը և փոխարժեքը, և նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ սոցիալական արդարության խնդիրը։
Այն, որ սոցիալական արդարության խնդիրը հուզում է մարդկանց, հոգեբան Կարինե Նալչաջյանը բնական է համարում։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ երբ մարդու տարրական պահանջմունքները բավարարված չեն, նա ի վիճակի չէ մտածել և տրամաբանել ավելի բարձր խնդիրների մասին, սակայն դա չի նշանակում, թե սոցիալական արդարության խնդիրն առաջնային տեղ է զբաղեցնում։
Ընգծելով, որ տարբեր հարցումներն ու հետազոտություններն իսկապես ցույց են տալիս, որ Ղարաբաղի հարցը հասարակությանը հուզող խնդիրների առաջին շարքում չէ՝ Կ. Նալչաջյանն ընդգծեց.
-Եթե այսօր առաջին պլանում չէ, հոգեբանական տեսակետից չի նշանակում, թե ինչ-որ մի պահի դա չի կարող առաջնային դառնալ, ամեն ինչ մոռացնել տալ, այդ թվում նաև նյութական կարիքները, բարեկեցության հետ կապված խնդիրները և այլն։
Պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ այս հանգիստ վերաբերմունքը հոգեբանը բացատրում է այն հանգամանքով, որ տասնյակ տարիների զիջումներից հետո, թեկուզ զրկանքների և արյան գնով, հայ ժողովուրդը հաղթել է, հողեր է վերադարձրել՝ այդպիսով հասնելով իր ազգային շատ կարևոր նպատակին։
-Հաղթող մարդու հոգեբանությունն ավելի հանգիստ է։ Երբ մարդն իր առջև նպատակ է դնում, ձգտում է հասնել դրան, ներքին հոգեկան լարվածություններ են առաջանում, բայց հենց հասնում է իր նպատակին, լարվածությունն իջնում է,-ասաց Կ. Նալչաջյանը։-Հետազոտողների կողմից ֆիքսվող այդ վիճակը հոգեբանական տեսակետից բացատրելի է։ Մեր հոգեվիճակը հանգիստ է, բայց եթե հանկարծ Ղարաբաղի գլխին սպառնալիք կախվի, եթե մենք տեսնենք, որ այդքան թանկ գին վճարելով, զրկանքներով մեր նպատակներին հասել ենք, և հանկարծ նորից հարցականի առաջ է կանգնում Ղարաբաղը, նույնիսկ՝ նրա մի մասնիկը, ապա կարծում եմ, որ նորից հոգեկան լարվածության այդ բուռն մթնոլորտը կառաջանա և առաջնային կդառնա։
Պարտվողի հոգեբանության որպես վառ օրինակ էլ Կ. Նալչաջյանը մատնանշում է ադրբեջանական հասարակությանը, որի թիվ մեկ խնդիրը Ղարաբաղն է և հայերի նկատմամբ թշնամանքը.
-Կենդանական մակարդակի ագրեսիվություն կա հայերի նկատմամբ։ Սա բխում է կրած պարտության հանգամանքից, բացի դրանից, ադրբեջանում ստի, կեղծիքի վրա հիմնված քարոզչությունն այնպիսի մակարդակների է հասել, որ մարդկանց հոգիները, միտքը, սիրտը, ամենը պղտորված վիճակում են, նույնիսկ իրականության զգացողությունը կորցրած՝ ատելությամբ են համակված դեպի հայ կոչվածն ընդհանրապես։ Իսկ մենք հանգիստ ենք, մեր ներսը խաղաղ է։
Մեկ հանգամանք կա, որ Կ. Նալչաջյանին ավելի է անհանգստացնում, քան վերոնշյալ հանդարտությունը։ Նրա խոսքերով՝ դա վերջին տարիներին ղարաբաղցիներին և հայաստանցիներին տարանաջատելու և այդպիսով ինքնաթունավորվելու քարոզչությունն է, ինչը շատ վտանգավոր արմատներ է գցել։
-Երբ ասում են՝ Ղարաբաղի հարցում մի քիչ քնած է ամեն ինչ, և այն արտառոց խնդիր չի համարվում, դա ես վտանգավոր չեմ համարում, բայց շատ վտանգավոր է այն խզումը, տարանջատումը, որ ղարաբաղցիներին հայ չեն համարում,- եզրափակեց հոգեբանը։
Արեգնազ Մանուկյան