Լրահոս

22.11.2018 09:09


Վանաձորում ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 մանկահասակ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց

Վանաձորում ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 մանկահասակ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց

Վանաձորում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում շտապ օգնության մեքենաներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի շենքերից մեկի բնակիչներ Գոհար Հարությունյանը, Գայանե Խափլանյանը, 1-ամյա Մարի եւ 3-ամյա Լիլի Խափլանյանները:

Գ. Խափլանյանին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են, Գ. Խափլանյանը երեխաների տատիկն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նախնական տեղեկություններով, նրանք հիվանդանոց են տեղափոխել գազի թունավորումով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը