Մայրապետյանի փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան
Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան՝ վիճարկելու Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ:
Հիշեցնենք, Մայրապետյանի փաստաբանների երկրորդ միջնորդությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, նույնպես մերժվել է: Այսպիսով, ևս մեկ անգամ դատախազությունը մերժեց հայտնի մտավորականների մի մեծ խմբի անձնական երաշխավորություններն առ այն, որ Սամվել Մայրապետյանը չի թաքնվի և չի խոչընդոտի նախաքննությանը՝ գտնվելով ազատության մեջ:
Ներպետական բոլոր միջոցները սպառելուց հետո Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Աղբյուրը՝ Zham.am