Լրահոս

11.03.2010 18:01


ԵԱՀԿ խոսքի ազատության և ԶԼՄ–ի հարցերով նոր ներկայացուցիչ է նշանակվել

ԵԱՀԿ խոսքի ազատության և ԶԼՄ–ի հարցերով նոր ներկայացուցիչ է նշանակվել

Ինչպես հաղորդել են ԵԱՀԿ մամլո ծառայությունից, Բոսնիա-Հերցոգովինայից Դունյա Միյատովիչը նշանակվել է ԵԱՀԿ խոսքի ազատության և ԶԼՄ-ի հարցերով ներկայացուցիչ։ Միյատովիչը նշանակվել է 3 տարի ժամկետով և այսօր իսկ անցնելով իր պարտականություններին՝ փոխարինել Միկլոշա Խարաշտիին։

 -Կազմակերպության անդամ-պետությունների միաձայն համաձայնությամբ Դունյա Միյատովիչի նշանակումը որպես ԵԱՀԿ խոսքի ազատության և ԶԼՄ-ի հարցերով ներկայացուցիչ՝ ցույց է տալիս խոսքի ազատության և ԶԼՄ-ի ոլորտում առաջընթաց գրանցելու մեր միասնական ձգտումները,-նոր ներկայացուցչի նշանակման կապակցությամբ ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը