Բախվել են BMW-ն ու կարալյոկով, մանդարինով, պնդուկով բարձված Opel-ը. կան տուժածներ
Նոյեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21: 40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում՝ Աշտարակի ավտոկայանի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 35 RX 658 համարանիշի և Opel Zafira մակնիշի 34DC 191 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Opel-ը բարձված է եղել կարալյոկով պնդուկով, մանդարինով և այդ ամենը թափվել է ողջ ճանապարհով մեկ, իսկ BMW-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։