Լրահոս

29.11.2018 11:27


Նորատուսցի 2 եղբայրներ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Նորատուսցի 2 եղբայրներ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 28-ին վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի՝ հրազենային վնասվածքներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզից:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար Գեղարքունիքի մարզի ոստիկանները պարզել են վիրավորների ինքնությունը: Նրանք են՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, եղբայրներ՝ Ամուր Մհերյանը և Գարիկ Մհերյանը: Մարտունու ոստիկանները, դեպի Մարտունի ընթանալիս, ճանապարհին նկատել են Mercedes մակնիշի 34 AV 987 համարանիշի ավտոմեքենան, որի հետևի լուսարձակի մեջ խրված է եղել փայտե մահակ: Ոստիկանները լուրջ կասկած ունենալով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական կանգառ ազդանշանին: Սկսվել է հետապխնդումը և արդեն Լիճք գյուղ չհասած, ոստիկանները կարողացել են պրոֆեսիոնալ ձևի չեզոքացնել փախուստի դիմած Mercedes-ի վարորդին, որից հետո ավտոմեքենայի միջից մեկը դուրս է եկել և դիմել փախուտի, իսկ մեկին Մարտունու ոստիկանապետը կարողացել է «կալմեջ անել»:

Նա փորձել է գաղտնի իր մոտ եղած հրազենը դեն նետել, սակայն դա չի վրիպել ոստիկանների աչքից ու հայտնաբերել են զենքը: Mercedes–ի դիմապակու և կողային ապակու վրա կան վնասված հետքեր, իսկ հետևի նստատեղին էլ հայտնաբերվել է սև փայտե մահակ (բիտա): Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն տեղեկություններ, որ վիճաբանություն-ծեծկռտուք կրակոցները տեղի են ունեցել Գավաղ քաղաքում և, ըստ տեղեկությունների՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզականև քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը