Լրահոս

29.11.2018 11:56


Լոռու մարզում 43-ամյա ռուս վարորդը խմած վիճակում բեռնատարով մխրճվել է գյուղացու տան մեջ. կա վիրավոր

Լոռու մարզում 43-ամյա ռուս վարորդը խմած վիճակում բեռնատարով մխրճվել է գյուղացու տան մեջ. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 43-ամյա Ալան Զասեևիչը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Գառգառ գյուղի վարչական տարածքում իր վարած «Սրիկլայներ» մակնիշի PB 0760 37 RUS համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ջարդել երկաթե ցանկապատը, այնուհետև բախվել թիվ 125 տան պատշգամբին ու սյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը