Լրահոս

29.11.2018 19:21


Շիրակի և Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր

Շիրակի և Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր

Շիրակի և Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ դրա փոխարեն մարզերի բնակիչները կաշխատեն դեկտեմբերի 15-ին` շաբաթ օրը:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» կառավարության որոշման նպատակն է հնարավորություն ընձեռել քաղաքացիներին երկրաշարժի զոհերի` դեկտեմբերի 7-ի հիշատակի օրն այցելելու երկրաշարժի զոհերի գերեզմանները»,-ասաց Տերտերյանը:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նկատեց, որ կառավարությունն առաջին անգամ է առանձին մարզերի հետ կապված նման որոշում կայացնում:

«Որքանով տեղեկացրել են՝ դեկտեմբերի 7-ին այդ մարզերում մարդիկ աշխատանքի չեն գնում: Կարծում եմ՝ պետք է հարգել մարդկանց զգացմունքները և ընդունել որոշումը»,-ասաց Միրզոյանը:

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցը:

Այս խորագրի վերջին նյութերը