Լրահոս

12.03.2010 11:31


Շվեդիայի ԱԳ ղեկավար. «Խորհրդարանի որոշումը չի արտահայտում շվեդական իշխանությունների դիրքորոշումը»

Շվեդիայի ԱԳ ղեկավար.  «Խորհրդարանի որոշումը չի արտահայտում շվեդական իշխանությունների դիրքորոշումը»

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը մտահոգված է խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմամբ։ Բիլդտը նշել է, որ Շվեդիայի խորհրդարանի այս որոշումը «դժվար թե դրական անդրադառնա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»։ «Խորհրդարանի որոշումը չի արտահայտում շվեդական իշխանությունների դիրքորոշումը: Պատմությունը չպետք է քաղաքականացնել: Թուրքիան և Հայաստանը համաձայնության են եկել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցում, և դա շատ կարևոր որոշում է»,-ասել է Շվեդիայի արտգործնախարարը։

Ըստ «Associated Press»–ի

Այս խորագրի վերջին նյութերը