Բենիամին Մաթևոսյան. Հայաստանին կարող է սպառնալ կապիտալի արտահոսք (տեսանյութ)
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Հանրային դիվանագիտության կենտրոն»-ի փորձագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով ներդրումային միջավայրին ԱԺ ընտրություններից հետո, ինչպես նաև Հայաստանում սպասվող ներդրումների, բիզնես շահերի և քաղաքականության զարգացման հեռանկարներին հայտարարել է, որ ներդրումներն ու հեղափոխությունը որոշ դեպքերում իրարամերժ երևույթներ են, քանի որ նեդրումները և կապիտալը սիրում են խաղաղություն, քաղաքական կայունություն, կանխատեսելիություն: Իսկ վերջին հայտարարություններով՝ ասֆալտին փռելու, պատին ծեփելու մասին, դժվար թե հնարավոր լինի լուրջ ներդրումներ բերել Հայաստան:
«Հայաստանը, հաշվի առնելով երկրի սպեցիֆիկան, այնպիսի երկիր է, որ ավելի շատ ներդրումներ կարող ենք ակընկալել երկրի ներսից, այսինքն՝ գործարարաները, ովքեր կապիտալի սեփականատերեր են, կարողանան խոշորածավալ ներդրումներ իրականացնել, սակայն այսօր Հայաստանում կապիտալը նույնպես պաշտպանված չէ: Մենք ունենք, մասնավորապես, խոշոր գործարար՝ ի դեմս Սամվել Մայրապետյանի, ով քաղաքական պատճառներով այժմ գտնվում է կալանքի տակ: Սա նույնպես չի նպաստում նրան, որ երկրում մթնոլորտը փոխվի ու գործարարներն ավելի հանգիստ ներդրումներ իրականացնեն»,-հայտարարեց Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ գլխավոր խնդիրն այսօր քաղաքական ստաբիլություն և կանխատեսելիություն ապահովելն է, որ գործարարն իրեն հանգիստ զգա Հայաստանում:
Ըստ փորձագետի՝ սա կարևոր հարց է, որը պետք է լուծվի ընտրություններից հետո, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր է ակնկալել տնտեսական զարգացում:
«Ինչ վերաբերվում է արտաքին ոլորտում ներդրումներին, այս թեման շատ է քննարկվում՝ կապված այն բանի հետ, թե Ռուսաստանը մեզ համար իրոք ռազմավարական գործընկեր է, թե ոչ: Սակայն իրականությունը նրանում է, որ Ռուսաստանը շարունակում է ամենախոշորածավալ ներդրողներից մեկը հանդիսանալ Հայաստանում: Տարբեր օրինակներ կարող ենք բերել: Օրինակ, Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգոբլոկի վերակառուցման համար ռուսական կողմը մեզ տրամադրել է 30 մլն դոլարի գրանտ և 70 մլն դոլարի վարկ, ինչը շատ լուրջ ազդեցություն և նշանակություն ունի երկրի էներգետիկ համակարգում անվտանգությունն ու անկախությունն ապահովելու համար: Այս ոլորտում մենք ռուսական կողմի հետ պետք է ընդլյանենք մեր համագործակցությունը»:
Մաթևոսյանը կարևորել է նաև արևմտյան ներդրումները՝ նշելով, սակայն, որ Հայաստանում, ցավոք, կա «Լիդիան Արմենիա»-ի օրինակը, երբ ընկերությունը՝ ունենալով լիցենզիա, կատարելով ավելի քան 350 մլն դոլարի ներդրում, այսօր քաղաքական պատճառներով հնարավորություն չունի հանքի շահագործումը իրականացնել:
«Նշվում է, որ կա բնապահպանական խնդիր, բայց հստակ չի նշվում՝ ինչ խնդիր է: Բացի այդ, օրենքով եթե ստուգումներ են իրականացվում, հանքը հնարավորություն ունի աշխատելու, բայց Ամուլսարի պարագայում այս խնդիրը քաղաքական պատճառներով լուծումներ չի ստանում: Սա բերում է նրան, որ արևմտյան ներդրողների համար մենք դառնում ենք ոչ կանխատեսելի, ոչ կայուն գործընկեր, ինչը նույնպես վտանգավոր է մեզ համար»,-եզրակացրեց փորձագետը:

Աղբյուրը՝ Zham.am