Լրահոս

04.12.2018 11:33


Սկիզբ դրվեց «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի» գործունեությանը (լուսանկար)

Սկիզբ դրվեց «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի» գործունեությանը (լուսանկար)

Հասարակության շրջանում անոթային հիվանդությունները, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, եղել և մնում են արդիական գերխնդիր: Հայաստանի անոթային վիրաբույժները լրջագույնս մոտենալով ժամանակի մարտահրավերներին՝ նոր շունչ ու նոր գաղափար դրեցին մոտ 10 տարի առաջ ստեղծված «Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիա»-ի գործունեության վերստեղծման հիմքում: Մի խումբ երիտասարդ անոթային վիրաբույժների ջանքերով, 1-2 ամիս առաջ ստեղծվեց «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ն։

47206221_1997706873863310_4719569755747385344_n 47573277_516804905488262_798865355870044160_n 47575759_1605567572878190_5299154843355578368_n

«Ժամանակի պահանջն էր և ժամանակի թելադրանքը անոթային վիրաբույժների ասոցիացիայի բացումը: Ես և իմ մի քանի ակտիվ գործընկերներ՝ անոթային վիրաբույժներ, հաճախ էինք հանդիպում՝ քննարկելու մասնագիտական հարցեր, բարձրաձայնելու ոլորտի խնդիրները, քննարկելու տեխնոլոգիական նորամուծություններն ու ժամանակի պահանջները»,-նշում է անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և Լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը:

47304367_272921893426059_4364932274597134336_n 47294001_430006437533114_538340821607383040_n 47681850_377570609654604_2778942624759808000_n

Անոթային վիրաբույժներ Տիգրան Քամալյանի, Հայկ Մալխասյանի, Քրիստինե Մուրադյանի ջանքերով և Տիգրան Սուլթանյանի ղեկավարությամբ նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին Հայաստանի առաջատար անոթային վիրաբույժները: Ասոցիացիայի ղեկավար և անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանն ուղղակի առաջնահերթություն համարեց նման կառույցի ստեղծումը: Հիմա իրենք ամեն բան պետք է անեն՝ նոր շունչ հաղորդելու իրենց գործերին և նոր գաղափարները գեներացնելու համար. «Մեր նորաբաց ասոցիացիայի նպատակն է լսելի դարձնելու անոթային վիրաբույժների խնդիրները, պարբերաբար կազմակերպելու կոնֆերանսներ, որոնց ընթացքում կքննարկվեն մասնագիտական կարևոր հարցադրումներ: Ակտիվություն և նախաձեռնողականություն մտցնելու մեր աշխատանքներում. Միայն այդ ամենի շնորհիվ մենք կկարողանանք նոր ժամանակի պահանջներին համապատասխան շարժվել»,-նշեց անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանը:

47319734_1451218368347725_2197722743749738496_n 47320517_2034768366783715_8138086023662927872_n 47320844_708134589558604_2233547847649722368_n

Նորաստեղծ ասոցիացիան իր առջև մեծ նպատակներ է դնում, որոնց իրագործումը մոտ ապագայում տեսանելի կլինի. 2019 թվ.-ի գարնանը Հայաստանում տեղի կունենա «Սևծովյան ավազանի երկրների» կոնֆերանսը. «Այս կոնֆերանսն առաջին անգամ է անցկացվում Հայատանում: 1-2 անգամ այն անցկացվել է Վրաստանում: Նախատեսվում է, որ այն շատ մասշտաբային է լինելու: Երևան են ժամանելու աշխարհի լավագույն անոթային վիրաբույժները՝ ոչ միայն սևծովյան ավազանի երկներից, այլ նաև ամբողջ աշխարհից: Հուսով ենք, որ «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ն կկարողանա ամեն բան ըստ հավուր պատշաճի կամզակերպել»,-եզրափակեց անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և Լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիիչ Տիգրան Քամալյանը:

47391817_281872722393143_4016088601249972224_n 47323838_362203997659496_5529955764388495360_n 47388943_263693367630102_6656543926855401472_n

Աղբյուրը՝ yerevak.am

Այս խորագրի վերջին նյութերը