Լրահոս

04.12.2018 14:25


Հայտնաբերվել է Հայաստանում ուսումնամարզական թռիչքի ժամանակ կորած ինքնաթիռի վթարի վայրը (տեսանյութ)

Հայտնաբերվել է Հայաստանում ուսումնամարզական թռիչքի ժամանակ կորած ինքնաթիռի վթարի վայրը (տեսանյութ)

Ս.թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ:

***

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են Մարալիկի և Արթիկի հատվածներում, ինչպես նաև շրջակա գյուղերում: Այs մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին Շիրակի մարզի փրկարարական վարչությունից:

«Որոնողական աշխատանքներ են իրականցվում Մարալիկում, Արթիկում և շրջակա գյուղերում»,-նշեցին վարչությունից:

***

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․

«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տադածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, Մայոր Մանուկյան Մովսես։
Ցավակցում ենք»։

armen-babayan_movses-manukyan-472x265

***

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ: Կատարվում են առաջին անհետաձգելի դատավարական գործողությունները: Ավելի ուշ կներկայացվեն մանրամասները»,-նշեց Տռուզյանը:

***

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է սև արկղը։

Այս խորագրի վերջին նյութերը