Տնտեսական

04.12.2018 19:55


Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Համլետ Դավթյանին պատկանող հացի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ. Արագածավան): Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, չի կատարվել հումքի, պատրաստի արտադրանքի և տեխնոլոգիական գործընթացների լաբորատոր հսկողություն՝ որակի և անվտանգության ցուցանիշների նկատմամբ, իսկ հացը և հացաբուլկեղենը տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:

Ա/Ձ Համլետ Դավթյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը