Ֆեդերիկա Մոգերինին ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին դեկտեմբերի 4-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Ինչպես նշվում է ԵՄ պաշտոնական կայքում, հանդիպումը կայացել է Բրյուսելում: Նրանք քննարկել են դեկտեմբերի 9-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններն ու դրանց անցկացումը վստահության, թափանցիկության պայմաններում:
Բացի այդ, պաշտոնյաները քննարկել են ԵՄ-ի ու Հայաստանի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործումը՝ ընդգծելով, որ փաստաթղթի ամբողջական իրագործումը հնարավորություն կտա խթանելու Հայաստանում արդիականացմանն ու բարեփոխումներին ուղղված գործընթացները:
Բացի այդ, քննարկված թեմաների թվում է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի համաձայն, ինչպես նաև սիրիական հակամարտությունը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Աղբյուրը՝ Tert.am